Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղն առանց հայերի, բայց ներդրումներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի որ Լեռնային Ղարաբաղի անցնելն Ադրբեջան այժմ վերջնական է թվում, ամենադժվար հարցն այն է, թե ընդհանուր առմամբ ի՞նչ է լինելու տարածաշրջանի հայերի հետ, որոնց Իլհամ Ալիևը երաշխավորել էր անձեռնմխելիություն: Մեծ հաշվով երկրորդական թեմա է այն, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է իրականացվելու տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնումը, ինչը ևս երաշխավորել է Ալիևը, գրում է topwar.ru–ն։

Վերջին շրջանում այդ ամենի նկատմամբ հետաքրքրությունը մեծապես խթանեց Բաքվում այս տարվա սեպտեմբերին ձերբակալված Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական գործիչների հետ կապված քրեական գործի քննության մեկնարկը։ Ադրբեջանական արդարադատության համակարգին հաջողվել է այնքան քրեական գործեր կախել նրանց վրա, որ հարցեր են առաջանում դրանց կողմնակալության մասով։

Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները ոչ մի կերպ հրեշտակներ չեն, հիշենք գոնե Խոջալուի դեպքը: Բայց ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր մեղադրանքներն ակնհայտորեն ականջներից ձգված են: Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ռուբեն Վարդանյանի դեպքը, ով նախկինում հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և ղեկավարել ԼՂՀ կառավարությունը մինչև վերջինիս անկումը։ Վարդանյանի ձերբակալությունից հետո մեղադրանքներ են հնչել ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, ապօրինի ռազմական կազմավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանները խախտելու մեջ։ Ժամանակի ընթացքում նրան առաջադրված մեղադրանքների թիվը հասել է 42-ի՝ որոշների համար ցմահ ազատազրկման վտանգով։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մեղադրյալների բոլոր իրավունքները պաշտպանված են երկրի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Բայց չէ որ ժամանակին Ալիևն անձամբ երաշխավորել էր, որ հայ բնակչության և ողջ տարածաշրջանի իրավունքները նույնպես կպաշտպանվեն օրենքով և միջազգային նորմերով։ Ի՞նչ ստացվեց դրանից:

Փաստորեն, դա այնքան էլ բարդ չէ. Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, ըստ երևույթին, պարզապես լքել է այն քաղաքական ապաստան գտնելով Հայաստանում։ Շրջանը ամայացել է։ 

Դա օրենքո՞վ է, թե՞ ուժեղի իրավունքով։

ՄԱԿ-ի բարձրագույն դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է հարգել հայ վտարանդիների տարածաշրջան վերադառնալու իրավունքը։ Բայց եթե այդ մարդիկ որոշեն վերադառնալ, նրանք կարող են չճանաչել իրենց հայրենի վայրերը։ Փաստն այն է, որ Ադրբեջանն այժմ ակտիվորեն արդիականացնում է այդ տարածքի կարևորագույն հատվածները։ Նպատակն ակնհայտորեն այդ հողերում հայկական ներկայության ցանկացած հետք ոչնչացնելն է։

Բարեփոխումները շատ ավելին են, քան պարզապես բնակավայրերը վերանվանելը, օրինակ, Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը, որը խորհրդային ժամանակներից հայտնի էր որպես Ստեփանակերտ, այժմ կոչվում է Խանքենդի: Ամեն ինչ շատ ավելի լուրջ է:

Արբանյակային պատկերները ցույց են տալիս բնակելի շենքերի, եկեղեցիների և հայկական մշակութային ժառանգության այլ վայրերի մեծ ավերածություններ: Ամենաուշագրավ փոփոխություններից մեկը մայրաքաղաքում մի ամբողջ թաղամասի,  քանդումն է։ Տարածքը գտնվում է նախկին Արցախի պետական համալսարանի հարևանությամբ, որն այժմ վերանվանվել է Ղարաբաղի համալսարանի։ Մեկ այլ նշանակալի վայր, որն ավերվել է, Շուշիի մերձակայքում գտնվող հայկական Քարինտակ գյուղն է, որը կարծես ամբողջովին է ջնջվել  աշխարհի երեսից: Այդ որոշման պատճառներն ընդհանուր առմամբ պարզ են. ԼՂԻՄ-ում առաջին կոնֆլիկտային իրավիճակի ժամանակ այդ բնակավայրը համառորեն դիմակայել էր ադրբեջանցիների հարձակումներին։ 

2024 թվականի մարտին ադրբեջանական պետական լրատվամիջոցները ցուցադրեցին տեսագրություններ ԼՂՀ նախկին խորհրդարանի շենքի և հարակից հայ վետերանների կենտրոնի ապամոնտաժման վայրից։ Էկրանից պնդում էին, որ շենքերը «ապօրինի» են և չեն համապատասխանում ճարտարապետական չափանիշներին։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են հայկական կրոնական շինությունները, գերեզմանատները, քրիստոնեական խորհրդանիշները։ Շուշայում և Լաչինում կրոնական վայրերի ոչնչացման ապացույցներ կան։ Հայտնի է, որ Ադրբեջանն ավերել է Շուշա քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հնագույն եկեղեցին, որը 177 տարեկան է։ Ապամոնտաժվում են նաև Ղարաբաղի խորհրդային և հայկական ժառանգությունն արտացոլող արձաններն ու հուշարձանները։ Օրինակ, հանվել է Ստեփան Շահումյանի հուշարձանը, ում անունով կոչվել է երկրամասի մայրաքաղաքը խորհրդային տարիներին, ինչպես նաև ականավոր հայերի այլ հուշարձաններ։

Միաժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհնար է փախստականների վերադարձը Ղարաբաղ։ Սակայն դրանից հետո նրանց համար պայմանները միայն վատթարացել են։ Փախստականները պահանջում են անվտանգության երաշխիքներ և հատուկ իրավունքներ նախքան վերադառնալու մասին մտածելը, այդ թվում ապրել կոմպակտ համայնքներում, որոնք ունեն մունիցիպալ ինքնավարություն:
Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է վերադարձող հայերին որևէ արտոնություն տալու գաղափարը ասելով, որ նրանք կստանան նույն իրավական կարգավիճակը, ինչ երկրի մյուս քաղաքացիները։ Դա զարմանալի չէ, քանի որ թալիշները, լեզգիները և եզդի քրդերը ևս Ադրբեջանում չունեն ազգային-մշակութային ինքնավարություն։

Բայց դա ունի Նախիջևանը, որը ժառանգություն է ԽՍՀՄ ստեղծման ժամանակներից, և որի բնակչության գրեթե կեսը հայեր էին։ Դժվար չէ բացատրել Ադրբեջանի գործողությունները՝ ուղղված նույն Շուշայի Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը փոխելուն։ Շենքը կարող է վերակառուցվել Ռուսաստանին բնորոշ ոճով, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի 1805 թվականին և նախատեսված է եղել Շուշայում տեղակայված ռուսական զորքերի համար։ Բայց Ռուսաստանին և Ռուս ուղղափառ եկեղեցուն ուղղված այդ տարօրինակ ուղերձը բացատրվում է զուտ տնտեսապես, Բաքուն ակնկալում է, որ Ռուսաստանը ներդրումներ կանի Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար:

Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի ներկայացուցիչները գրեթե նույն կերպ են պատասխանում Ադրբեջանին։ Գյանջայի Ալեքսանդր Նևսկու տաճարի 137-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ եպիսկոպոս Ալեքսին (Սմիրնով) ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության սկզբունքը։

Հիմա հիմնականի մասին, ո՞ր երկրները կարող են տեսականորեն շահել Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար ներդրումներից հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս խոսել է այդ գործընթացում օտարերկրյա ներդրումների անհրաժեշտության մասին։ Հասկանալի է, որ օտարերկրյա ներդրողների մեջ գլխավոր դերը խաղում է Թուրքիան, որը 2023 թվականից զարգացնում է Ղարաբաղի հանքարդյունաբերության հանքավայրերը՝ կատարելով 4,5 միլիարդ դոլարի ներդրում։ Սակայն դրանից դուրս Իլհամ Ալիևն անցյալ տարվա վերջին ասել է, որ Ադրբեջանը ողջունում է ռուսական ներդրումների հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգնման գործում:

Փաստորեն, այս գործընթացն արդեն ընթանվում է, օրինակ, ներդրումներ է կատարել Թաթարստանը: Ալիևը հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ համատեղ բացել է ԿԱՄԱԶ սպասարկման կենտրոնը Ջեբրայիլի շրջանում, որը նախկինում չճանաչված հանրապետության մաս էր կազմում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես հայտարարել է, որ պատրաստ է ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Բելառուսը, որոնք Հայաստանի հետ միասին ԵԱՏՄ-ի մաս են կազմում, անկախ նրանից, թե ինչ կառավարություն է այնտեղ գործում, հիանալի հասկանում են, որ դա հաստատ չի օգնի ղարաբաղցի հայերին, Ադրբեջանի իշխանությունն անպայման կասի «կողմ» եմ, բայց ամեն ինչ կանի «դեմ»: Բայց դա միանշանակ կօգնի Ադրբեջանին, որը ոչ ԵԱՏՄ-ի, ոչ ՀԱՊԿ-ի անդամ չէ և հանդիսանում է Կասպից ծովում ՆԱՏՕ-ի պոտենցիալ ազդեցության գործիք, քանի որ վաղուց ադրբեջանցիներ է բնակեցնում Ղարաբաղի տարածքում։ Ինչպե՞ս բացատրել ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերների՝ Ռուսաստանի և Բելառուսի մանևրները։

Հռոմեական կայսր Ֆլավիոս Վեսպասիանը մի անգամ ասել է. «Փողը հոտ չունի»։ Տարածաշրջանը պարունակում է ոսկու, արծաթի, պղնձի, գունավոր մետաղների, երկաթի, ցինկի, ինչպես նաև գրանիտի և մարմարի հանքավայրեր, թանկարժեք քարեր և այլ օգտակար հանածոներ։ Դրմբոնի տարածքում պղնձի և ոսկու հանքավայրերի ակտիվ շահագործումը սկսվել է դեռ 2002 թվականին։

Ավանդաբար հայամետ Իրանի դիրքորոշումը, որն ակնկալում է միանալ ԵԱՏՄ-ին, որտեղ երկիրն արդեն դիտորդի կարգավիճակ ունի, նույնպես այնքան էլ պարզ չէ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց սկզբում Թեհրանը պարբերաբար և կոշտ քննադատության էր ենթարկել Ադրբեջանին, սակայն այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, շատ բան փոխվեց։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին դժկամությամբ հայտարարեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին։ Նա, սակայն, պարզաբանեց, որ Իրանը պնդում է բոլոր հակասությունները բանակցությունների միջոցով լուծել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել Հայրը տեսագրել է` ինչպես է կետը կուլ տալիս որդուն (տեսանյութ)Թուրքիան ակնկալում է՝ Թրամփը կկատարի Գազայի վերաբերյալ նախընտրական խոստումները․ Էրդողան Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր ԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՄասկը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկայացել է 3 երեխաների և կնոջ հետ (լուսանկարներ) Մբապեն կվերադառնա Ֆրանսիայի հավաքական «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Թուրքական ակումբը 10 մլն եվրո է առաջարկել Սպերցյանի համար․ ՀՖՖ-ն դեմ է հանդես եկել առաջարկին Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ արձագանք՝ Բաքվի հերթական մեղադրանքներին «Կիևի հերթական սադրանքն է». Պեսկով Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը Արցախի իշխանությունների դեմ ճնշումների նոր ալիք կարող է սկսվել Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Անդրանիկ Քոչարյանին փուռը կտան Հռոմի պապը հոսպիտալացվել էՀՀ ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԹանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին Մինշտ հետևել են, ցանկացել վերացնել․ Մհեր Խաչատրյանի սպանության հետքերով-19 ցուրտ․ ձյուն է տեղալու Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացավ Գնաց դիրքեր ու հայտնվեց գերության մեջ Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Արտառոց դեպք՝ «Վայոց Ձոր» ԲԿ-ում 30-ամյա կնոջ մասնակցությամբԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլաստիկ վիրաբուժություն Նավթի գները մի փոքր բարձրանում են Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը ԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր «Սխալվելու իրավունքը. Հայաստանը մերժեց Ռուսաստանին և վտանգի ենթարկեց սեփական անկախությունը» Վթար Երևանում․ հոսպիտալացվածներ կան ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» Սուրբ Վալենտինի օր. պատմության այս օրը (14 փետրվար)Որոնք են մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Բուք, ձյուն, քամի․ Հայաստանում առատ տեղումներ են Կայծակնային աճ․ ռուբլու փոխարժեքն այսօրԱյսօրվա անջատումների մասինՓաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ» Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ» Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ» Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնացել է 100 անգամ ավելի միջուկային կենտրոններ կառուցել Արմավիրում հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ)
Ամենադիտված