Քաղաքագետը բացատրում է, թե ինչ է Հայաստանին սպառնում միանշանակ շրջադարձը դեպի ԵՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրն ուղղելով դեպի Եվրամիություն կտանի նրան լիակատար ոչնչացման, քանի որ միակ դաշնակիցը, որն իսկապես ապահովում է Հայաստանի գոյությունը, Ռուսաստանն է, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն, գրում է radiosputnik.ru–ն։
«Փաշինյանը տանում է նրան, որ Հայաստանը, որպես այդպիսին, սկզբունքորեն վերանալու է, այդ երկիրը առաջինը չէ, չէ՞ որ հնագույն պետություններից մինչ օրս մնացել է միայն Հայաստանը, ուրեմն ժամանակը եկել է։
Հայաստանի միակ դաշնակիցը, որն ապահովում է նրա գոյությունը, Ռուսաստանն է։ Հայերը կարող են մտածել, որ Ֆրանսիան է իրենց դաշնակից։ Թող մտածեն։ Բայց ես չեմ հիշում, որ Ֆրանսիան երբևէ օգնել է իր դաշնակիցներից որևէ մեկին գոյատևել:
Կրկնում եմ, միակ բանը, որ կարող է ապահովել հայ ժողովրդի գոյատևումը ժամանակակից Հայաստանի տարածքում, Ռուսաստանի հետ միասին լինելն է։ Առանց «ինքնիշխան ճանապարհի» և այլ նման բաների ցուցադրությունների։ Կա ինքնիշխան ճանապարհ Ռուսաստանի հետ միասին:
Ռուսաստանն իր պատմության ընթացքում ցույց է տվել, որ ոչ մեկին չի ճնշում և ոչ մեկին չի խանգարում նորմալ զարգացնել իր ազգային հատկանիշները։ Ընկեր, եթե ուզում ես հայերեն ուսումնասիրել Ուրարտուի թագավորության պատմությունը, խնդրեմ, այդպես արա, խնդիր չկա»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը