«Դավաճան». հայերը հետապնդում են Չումակովին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տեղեկություններ են հայտնվել, որ Ալեքսեյ Չումակովը ցանկանում է ակուստիկ համերգ տալ Բաքվում։ Դա վրդովեցրել է հայաստանցիներին, ովքեր երգչին ազգությամբ հայ են համարում, գրում է dzen.ru–ն։
Չումակովի համերգն Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված է գարնանը։ «Մեկից մեկ» նախագծի հաղթողն ու «Երջանկություն» հիթի կատարողը խոստանում է բաքվեցիներին ուրախացնել իր երգացանկի լավագույն երգերով նոր հնչողությամբ։ Երգչի ելույթի մասին հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել, ինչը հազիվ թե նրան կարող է գոհացրել։ Մի քանի տասնյակ հայ բնակիչներ երաժշտին մեղադրել են դավաճանության մեջ:
Փաստն այն է, որ Չումակովի մայրն ազգությամբ հայ է, ծագումով Լեռնային Ղարաբաղից։ Նա ամուսնացել է բուլղարացու հետ, և այդ ամուսնությունից էլ ծնվել է ապագա երգիչը։ Ալեքսեյն իրեն անվանում է «ղարաբաղցի մոր կողմից» և հարցազրույցներից մեկում կիսվել է Երևանում և Բաքվում տեղի ունեցած «հրաշալի համերգների» հիշողություններով նշելով, որ ադրբեջանական հանրությունն առանձնանում է բացասական վերաբերմունքի բացակայությամբ։
Չումակովը հրաժարվել է աջակցել հակամարտության կողմերից որևէ մեկին և հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման օգտին դա անվանելով «իր քաղաքացիական դիրքորոշումը»։ Սակայն երգչի հայ երկրպագուներին դուր չի եկել այդ դիրքորոշումը։
«Որպես Բաքվում հանդես եկող հայ պետք է հիշեք, որ ձեր հանդիսատեսը ձեզ կնայի ոչ միայն որպես արտիստի, այլ նաև որպես ձեր ժողովրդի ներկայացուցչի։ Ձեր մայրը հայ է, և այդ ժառանգությունը որոշակի պատասխանատվություն է դնում ձեր վրա: Մի մոռացեք ձեր ինքնության և ձեր ժողովրդի հանդեպ հարգանքի մասին: Մտածեք՝ արժե՞ արդյոք այդ ներկայացումը»,- գրել է երևանցի Ասյա Դ.–ն:
Նման տեսակետներ են հայտնել նաև սոցիալական ցանցի այլ օգտատերերը:
«Իսկ ո՞րն է դավաճանության գինը», - հարցրել է Բելա Ռ.–ն:
«Իսկապե՞ս քեզ այնքան փող է պետք, որ պատրաստ ես գնալ Բաքու, մայրդ ղարաբաղցի է, իսկապես, ամոթ է»,- նշել է Իննա Ա.–ն:
«Ես շատ հիասթափված եմ, ձեր բոլոր հարցազրույցներում նշել եք, որ ձեզ հայ եք համարում, ինչպե՞ս պետք է դա հասկանալ»,-վրդովված գրել է Անուկ Ա.–ն:
Չումակովի հայաստանցի երկրպագուների կարծիքով նրա համերգները Բաքվում բացատրվում են ռուսական շոու բիզնեսի վրա Էմին Ագալարովի ազդեցությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը