Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ, մաքուր, միամիտ ու պարզ երեխա էր: Ե՛վ հանգիստ էր, և՛ աշխույժ: Բնավորության այս երկու գիծն էլ իրեն բնորոշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հայկի մայրիկը:

Հայկը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է Մարալիկի թիվ 1 դպրոցում գերազանց առաջադիմությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մարալիկի արհեստագործական ուսումնարանում, այն նույնպես ավարտել է գերազանցությամբ: Մայրիկն ասում է՝ «մաքուր» տետրեր ուներ որդին: «Իր զոհվելուց հետո տնօրենը զանգահարեց, խնդրեց տետրերը դպրոցին փոխանցել: Այնտեղ Հայկս անկյուն ունի, իր տետրերն էլ այդ անկյունում են դրել: Բոլորին ցույց են տալիս, թե որքան գեղեցիկ ձեռագիր ուներ Հայկը, որքան խնամքով էր պահում իր տետրերը: Սովորելու ընթացքում որևէ առարկա չի առանձնացրել, բոլորն էլ մեծ սիրով է սովորել: Դասերը պատրաստում էր առանց մեր օգնության: Տղա էր, բայց մեկ օր չի եղել, որ ես իրեն ուղղություն տամ, թե դաս սովորի կամ էլ ինչոր բան կարդա, ամեն ինչ ինքնուրույն արել է: Մինչև աշխատանքից վերադառնում էի, Հայկն իր դասերը սովորած էր լինում, դեռ մի բան էլ քույրերին էր տառերը սովորեցնում, դասերի հարցում օգնում: Շատ յուրահատուկ երեխա էր»: Դպրոցին զուգահեռ Հայկը նաև կարատեի է հաճախել, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր է. «Գավաթն ու պատվոգրերը հիմա տան իր անկյունում են»:

Ուսումնարանում սովորելուն զուգընթաց Հայկն աշխատել է լաբորատորիայում: «Ճանապարհների բետոնի, ցեմենտի խտությունն էր որոշում: Բայց իր ցանկությունն էր բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը: Բանակից վերադառնալուց հետո որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ, ուզում էր համակարգում ծառայել, ոստիկան դառնալ»:

Մայրիկը ժպիտով է հիշում իր ու որդու զրույցները: «Ասում էր. «Մա՛մ ջան, հենց բանակից եկա, իրար հետ կգնանք Երևան: Քեզ Մարալիկում չեմ թողնի»: Հայրիկն էլ հարցնում էր՝ Հա՛յկ, ինձ չե՞ս տանելու: «Չէ, մամայիս հետ եմ գնալու»»: Այս զրույցն այնպիսի լիաթոք ծիծաղ պարգևեց մեզ, կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես Հայկը շուտով զորացրվելու և իրագործելու էր իր ցանկությունը:

2019 թ. հուլիսի 15-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մատաղիսում: Մայրիկն ասում է՝ շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: «Խելացի էր, գեղեցիկ ձեռագիր ուներ, և զորամասում իրեն էին հանձնարարում գրելու հետ կապված բոլոր աշխատանքները: Երբ զանգահարում էինք, ասում էր՝ մա՛ ջան, գրավոր եմ գրում: Հետո Հայկիս հակատանկային տեղափոխեցին: Շատ ոգևորված էր ծառայում, բոլորին գովում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Երբ մենք էինք գնում իրեն տեսնելու, բոլորը՝ լեյտենանտ, հրամանատար, բոլորբոլորը մեզ ասում էին՝ ինչ լավ տղա ունեք: Ոչ մի բողոք չի ունեցել Հայկս, ոչ էլ իրենից են դժգոհել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը փոխեց ոչ միայն Հայկի, այլև հազարավոր տղաների կյանքի ընթացքն ու պատմությունը: Հայկի վերջին զրույցն ընտանիքի անդամների հետ պատերազմի սկսվելու նախորդ օրն էր: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցեցինք: Տրամադրությունը շատ լավ էր, զրուցեցինք ու իրար բարի գիշեր մաղթեցինք այն մտքով, որ մեկ էլ հաջորդ օրն ենք խոսելու: Բայց երկու ժամ հետո նորից զանգահարեց, տրամադրությունը փոխված էր, սկսեցինք անհանգստանալ, երբեք նման տրամադրություն չէր ունեցել: Ինչ հարց ասես իրեն տվեցինք, բայց ոչինչ չասաց: Հարցրեցի՝ հո կռիվ չի եղել, Հայկ ջան, ինչոր բան է պատահե՞լ: «Չէ, մա՛ ջան, ինչ պետք է լինի, ամեն ինչ նորմալ է»: Բայց հետո արդեն իմացանք, որ տղաներին ասել էին, թե պատերազմ է, բոլորդ տուն զանգեք, խոսեք: Իրենց զգուշացրել էին, բայց մենք դա իրենից չիմացանք: Տղաներից մեկը, որը ողջ էր մնացել, պատմեց, որ այդ օրը կապիտանն ասել է, թե բոլորդ տուն զանգեք, զրուցեք տանեցիների հետ: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մատաղ էին արել, բոլորով հավաքվել էին, հրաշալի օր ունեցել, այնքան ոգևորված էր պատմում այդ օրվա մասին: Հայկս ասում էր՝ մա՛մ ջան, սիրուն նկարներ ունեմ, կուղարկեմ, կտեսնեք»: Բայց նկարներն ուղարկել Հայկը չի հասցնում:

Սեպտեմբերի 27-ից ընտանիքն այլևս լուր չի ունեցել Հայկից: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ Թալիշի դիրքերում: Ծառայակից ընկերների պատմությունների միջոցով ընտանիքը վերստեղծել է այդ օրվա պատմությունը: «Հասցրել է երկու տանկ խոցել: Ասում են, որ սնարյադ չի եղել, իջել է ներքև սնարյադ բերելու... Հրամանատարի հետ խոսեցինք, ասաց՝ իջան սնարյադ բերելու, դեռ չեն եկել, մենք էլ ենք փնտրում: Մենք էլ 70 օր փնտրել ենք Հայկիս: Դեկտեմբերի 7-ին մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում ունենք»:

Զոհվելու օրվա հետ կապված ընտանիքը կասկածներ չունի: «Այնպիսի երեխա էր, որ անհնար է գոնե մեկ անգամ չզանգեր: Բացի դա, իր հետի տղան ասաց, որ հենց այդ օրն է եղել դեպքը: Հայկիս ու ընկերոջն առանձնացրել են, Հայկիս տարել են 163 դիրքը, այդ տղային՝ 165-ը: Պատմում է՝ մենք իրար հաջող արեցինք, անգամ հուզվեցինք, որ իրարից պիտի բաժանվենք: Հայկիս ընկերը ողջ է մնացել, հավանաբար հարվածի ալիքից ընկել է փոսի մեջ: Պատմում է՝ բարձրացանք, տեսանք, որ Հայկոյի դիրքը չկա, իրար հարցնում էինք՝ բա «Պո՞նչը»: Հայկիս «Պոնչ» էին ասում: Ու արդեն հասկացել են, որ Հայկս էլ չկա: Բայց մեզ ասում էին՝ բունկերի մեջ է, դիրքերում է, կիջնի: Ամեն մեկը մի բան էր ասում, հետո պարզվեց, որ խաբում էին»:

Հայկը երկու քրոջ ավագ եղբայրն է: Ու հիմա հենց նրանք են դարձել ընտանիքին ուժ տվողները: «Աղջիկներս են ուժ տալիս: Աղջիկներիցս մեկն այնքան նման է Հայկիս: Հիշում եմ, որ երբ մեկը երազ էր տեսնում, արթնանում էր ու սկսում պատմել, մյուսն ընդհատում էր՝ սպասի ես պատմեմ, ես էլ եմ նույն երազը տեսել: Զարմանում էինք, թե ինչպես է նման բան հնարավոր: Շատ նման են իրար թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Մեր աղջիկներն են մեզ ապրեցնողը»:

Հ. Գ. - Հայկ Ղուրշուդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տանը պահվող բեզոարյան այծ է առգրավվել․ ինչ է հայտնի Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել Ադրբեջանը uպառնnւմ է՝ ՀՀ-ի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան Բախվել են «Ford Transit» ու «ՎԱԶ 2107», վիրավnր կա Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Նոր մանրամասներ՝ ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՕդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանովԱպրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը Կիևում ջերմամատակարարումը դադարեցվել է․ գազը սպառվել է Ջերմային այրվածքով 1-ամյա երեխա է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխվել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումՈվքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Երբ դպրոցներում կմեկնարկի ամառային արձակուրդը Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիզ (տեսանյութ) Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինիՎթարի հետևանքով 6 հոգի հոսպիտալացվել է Ուրախալի լուրեր ՎատիկանիցՎրաստան–Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուներին պատիժ է սպառնումԾանոթ ու միաժամանակ անհայտ … անգլիական բիլիարդ 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք․ պատմության այս օրը (24 մարտ)ՀՀԿ-ն վերականգնում է շփումները ռուսական շրջանակների հետ Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է «Միխայլով. Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում»Ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, 5 մարդ մաhացել է, 13-ը՝ վիրավnրվել. Ղրիմ«Հայաստանը հրաժարվել է Նովոռոսիայի երեխաների համար արձակուրդ կազմակերպել. թող գնան Աբխազիա»Այսօր և վաղը լույս չի լինի հարյուրավոր հասցեներում3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՇախմատիստ Հայկ Երիցյանը երրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորման25-ամյա Արամ Մուրադյանին մահացած են գտել Մագնիսական փոթորիկներ մարտի 24-30. սրտի ցավ, արյան ճնշում, ինչպե՞ս դիմակայելՆախկին դատախազին մահացած են գտել իր բնակարանում Ռուբլին ու դոլարը շարունակում են արժևորվել Տրանսպորտը չի գործում, ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջաններըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԷջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում
Ամենադիտված