Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

cont.ws–ն «Ադրբեջանը խաղում է Ռուսաստանի թուլության վրա, Հայաստանը կորուստներն է հաշվում, իսկ Թուրքիան... սպասում է իր ժամին» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե Անդրկովկասը շախմատի տախտակ է, ապա Հայաստանն արդեն իսկ կարծես թե հանձնել է իր ֆիգուրները, Ադրբեջանը գամբիտ է խաղում, իսկ Ռուսաստանը առաջին հերթին փորձում է պարզել, թե ո՞վ է սկսել այս խաղը։

Հայաստանի իշխանությունները լքված սիրեկանի նման չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը վճռական պահին չշտապեց օգնել։ Հայաստանը Մոսկվայից կառչելու փոխարեն իր կապերը դիվերսիֆիկացնելու կուրս է սահմանել՝ սիրախաղ սկսելով Արևմուտքի, Իրանի և նույնիսկ Հնդկաստանի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դիվերսիֆիկացիան նման է միաժամանակ տասը սիրեկան ունենալու փորձին, այսինքն՝ ինչ-որ մեկը հաստատ դժգոհ կլինի: Մինչ Հայաստանը նոր հովանավորներ է փնտրում, Ադրբեջանն արդեն սիրախաղ է անում Ռուսաստանի հետ՝ ցույց տալով, որ ավելի կանխատեսելի և հարմար գործընկեր է։ Իլհամ Ալիևը, որպես փորձառու խաղացող, գիտի, թե երբ պետք է ցույց տալ հաղթաթուղթը։ «Մենք վստահելի գործընկեր ենք՝ ի տարբերություն այդ քմահաճ հայերի», -կարծես թե ասում է նա՝ կնքելով գազային պայմանագրեր։ Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ այդքան հարթ։ Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը դարձել է Ռուսաստանի դեմ Ալիևի կոշտ հայտարարությունների պատճառ։

Կրեմլը, ինչպես միշտ, փորձում է փրկել դեմքը։ Մի կողմից՝ Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ կորցնել Ադրբեջանին, որը դարձել է գազի և նավթի կարևոր տարանցիկ միջանցք։ Մյուս կողմից՝ նա չի ցանկանում ամբողջությամբ փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ռուսաստանը բազմաշերտ շախմատ է խաղում, բայց շախմատի տախտակն ավելի ու ավելի է նմանվում ականապատ դաշտի»,- հեգնանքով ասել է քաղաքագետ Նորայր Դունամալյանը։ Թուրքիան, ինչպես միշտ, մնում է ստվերում, սակայն նրա ազդեցությունն Ադրբեջանի վրա անհնար է թերագնահատել։

«Ադրբեջանն առանց Թուրքիայի նման է խորովածի, բայց առանց աջիկայի», -կատակում են տեղացի փորձագետները։ Այնուամենայնիվ, այդ բարեկամությունը ևս զերծ չէ իր որոգայթներից: Թուրքիայի հավակնությունները կարող են բախվել Ռուսաստանի շահերի հետ, որը սպառնում է Անդրկովկասը դարձնել նոր առճակատման ասպարեզ։

Այսօր Անդրկովկասը աբսուրդի թատրոն է հիշեցնում, բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը։ Հայաստանը վիրավորված է, Ադրբեջանը մանևրում է, Ռուսաստանը հավասարակշռում է, իսկ Թուրքիան հետևում է կուլիսների հետևից։ Ալիևը հաճույք է ստանում «գլխավոր ստրատեգի» իր դերից, բայց նման խաղում, ինչպես գիտենք, պարտվելը կարող է շատ թանկ արժենալ: Եվ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։

Հ.Գ. - Ռուսական հեքիաթների սիրահարների խորհուրդը Ալիևին. մի փորձիր խորամանկել Կաշչեյին, նրա «կյանքի ասեղները» թաքնված են ոչ միայն ձվի մեջ, այլ նաև գազային պայմանագրերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տանը պահվող բեզոարյան այծ է առգրավվել․ ինչ է հայտնի Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել Ադրբեջանը uպառնnւմ է՝ ՀՀ-ի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան Բախվել են «Ford Transit» ու «ՎԱԶ 2107», վիրավnր կա Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Նոր մանրամասներ՝ ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՕդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանովԱպրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը Կիևում ջերմամատակարարումը դադարեցվել է․ գազը սպառվել է Ջերմային այրվածքով 1-ամյա երեխա է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխվել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումՈվքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Երբ դպրոցներում կմեկնարկի ամառային արձակուրդը Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիզ (տեսանյութ) Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինիՎթարի հետևանքով 6 հոգի հոսպիտալացվել է Ուրախալի լուրեր ՎատիկանիցՎրաստան–Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուներին պատիժ է սպառնումԾանոթ ու միաժամանակ անհայտ … անգլիական բիլիարդ 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք․ պատմության այս օրը (24 մարտ)ՀՀԿ-ն վերականգնում է շփումները ռուսական շրջանակների հետ Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է «Միխայլով. Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում»Ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, 5 մարդ մաhացել է, 13-ը՝ վիրավnրվել. Ղրիմ«Հայաստանը հրաժարվել է Նովոռոսիայի երեխաների համար արձակուրդ կազմակերպել. թող գնան Աբխազիա»Այսօր և վաղը լույս չի լինի հարյուրավոր հասցեներում3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՇախմատիստ Հայկ Երիցյանը երրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորման25-ամյա Արամ Մուրադյանին մահացած են գտել Մագնիսական փոթորիկներ մարտի 24-30. սրտի ցավ, արյան ճնշում, ինչպե՞ս դիմակայելՆախկին դատախազին մահացած են գտել իր բնակարանում Ռուբլին ու դոլարը շարունակում են արժևորվել Տրանսպորտը չի գործում, ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջաններըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԷջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում
Ամենադիտված