Զախարովան մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը։
Ըստ Զախարովայի՝ խնդիրը քաղաքական նախապատվությունների չի վերաբերում այլ այն կարգավորումների և սակագների համակարգերի, որոնց հիման վրա կառուցված են ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։
Նա նշել է, որ համակարգերն իրար բացառում են։
«Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան ընտրության հարցն է, բայց ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ Հայաստանի ներկայիս իշխանություններն են պատասխանատվություն կրում բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները»,- ասել է Զախարովան։