Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խստապահանջ սպա էր, բայց նաև ընկեր զինվորների համար». լեյտենանտ Հարություն Բեգլարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընկերասեր էր, ընկերներին նվիրված, դպրոցում՝ շատ պարտաճանաչ, աշխույժ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հարությունի մայրիկը:

Նա ծնվել է Լոռու մարզի Փամբակ գյուղում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: «Դպրոցում լավ է սովորել, ընդունակ աշակերտ եղել: Սիրում էր «Պատմություն» առարկան, ցանկանում էր իրավաբան դառնալ»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո 20142017 թթ. ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: 2017 թականին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացած ռազմական պատրաստության մրցույթին և վարժարանի սաների հետ զբաղեցրել երկրորդ տեղը: «Իմ ավագ որդին էլ է Մելքոնյանի անվան վարժարանում, Հարությունից մեկ տարի է մեծ»:

Իրավաբանի մասնագիտության մասին երազող Հարությունն ընտրում է զինվորականի մասնագիտությունը: «Որոշել էր վարժարանն ավարտելուց հետո զինվորականիրավաբան դառնալ: Դիմեցինք, բայց տեղեկացրեցին, որ այդ մասնագիտացման պահանջարկն այդ տարի չկա: Ցանկանում էր Ռուսաստանի Դաշնությունում կրթությունը շարունակել, սակայն քննություններից ռուսաց լեզվի պատճառով մեկ միավորով կտրվեց: Որոշեց իր այդքան չարչարանքը ջուրը չգցել և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ուսման 4 տարվա ընթացքում ստացել է 4 շնորհակալական նամակ»: 2021 թվականին ավարտելով ռազմական համալսարանը՝ Հարությունը ստանում է լեյտենանտի կոչում և ծառայության նշանակվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար:

Տիկին Հասմիկն ասում է՝ օրինակելի զինծառայող էր, իր գործին նվիրված: «Կարգախոսի պես մի միտք էր ասում՝ ինչին նվիրվում ես, պետք է այդ գործն անես իդեալական: Երբեք չի տրտնջացել ծառայությունից, եղել են նաև դժվարություններ, բայց դրանց մասին չի էլ բարձրաձայնել: Նվիրված էր զինվորներին, վստահ էր, որ զինվորի հետ պետք է նաև ընկերական հարաբերություններ լինեն: Խստապահանջ է եղել, տրված յուրաքանչյուր հանձնարարություն պետք է կատարվեր անթերի, բայց նաև մշտապես կանգնած է եղել իր զինվորի կողքին»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Մայրիկն ասում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տղայի հետ ավելի հաճախ նամակների միջոցով է շփվել: «Սեպտեմբերի 9-ին ենք հեռախոսազրույց ունեցել, Հարությունը դիրքեր էր բարձրանում: Մյուս տղաս՝ Հայկս, Եղնիկներում էր ծառայում և, իմ դիմումի համաձայն, 2022 թվականին տեղափոխվեց Հարությունի մոտ: Հայկս ու Հարութս իրար կարծես փոխարինեին դիրքերում: Հայկն իջավ դիրքերից, Հարությունը բարձրացավ: Օրվա ընթացքում միշտ գրում էի Հարությունիս, զրուցում էինք առօրյայից: Սեպտեմբերի 12-ին՝ գիշերը 12-ին 2 րոպե էր պակաս, տղայիս գրեցի՝ Հարո՛ւթ ջան, բարի գիշեր: Պատասխանեց՝ բարի գիշեր, մե՛րս: Ու դա մեր վերջին զրույցն էր: Իսկ հետո սկսվել էր հարձակումը: Ցանկանում էի զանգել իրեն, բայց վախենում էի, մտածում, որ իմ զանգն իրենց տեղանքը որոշելու պատճառը կարող է դառնալ: Մյուս կողմից՝ մտքեր եմ ունենում, ինքս ինձ հաճախակի մեղադրում, որ գուցե եթե զանգեի, նման բան չպատահեր»:

Լեյտենանտ Հարություն Բեգլարյանը դիրք էր բարձրացել որպես վաշտի հրամանատարի պաշտոնակատար և 101-ից 109 դիրքերի պատասխանատու: Դիրքերից իջնելուց հետո նա էր դառնալու վաշտի հրամանատարը: Իսկ ռազմական գործողությունների ժամանակ նրա վերահսկողության տակ է եղել երեք դիրք:

Հարությունը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ Ներքին Հանդի դիրքում: Նրա ընտանիքը մեկտեղել է թշնամու հարձակման գիշերվա իրադարձությունների հաջորդականությունը: «Կեսգիշերից հինգ րոպե անց հարևան դիրքի միջտարածությունում պայթյուն է լսվել, դիրքի անձնակազմն անցել է գործողության՝ համաձայն մարտական հաշվարկի: Դիրքի անձնակազմը կրակով աջակցում էր հարևան դիրքին, հակառակորդը հասկանում է, որ այդ դիրքի անձնակազմը մեծ կորուստներ է պատճառում իրեն: Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբին չի հաջողվում գրավել 103 մարտական դիրքը: Հարձակվում են ավելի մեծ խմբով: Առավոտյան 05:30-ին տղաները տեղեկանում են, որ հարևան դիրքում բոլորը զոհվել են, և կայացնում են որոշում՝ հավատարիմ մնալ զինվորական երդմանը»: Թշնամին չի դադարեցնում հարձակումը, ավելի է սաստկացնում այն: Մնալով առանց օգնության՝ Հարությունն իր երեք զինվորի՝ Ազատի, Կարենի, Նարեկի հետ անմահանում է իրենց վստահված դիրքում: Տղաներին վստահված դիրքը ևս մնացել է թշնամուն:

Ընտանիքը 15 օր փնտրել է որդուն: «Պարզվեց, որ հենց առաջին փոխանակման ժամանակ իրեն փոխանցել են հայկական կողմին: Իրեն ուշ գտանք, քանի որ նա անճանաչելի էր: Եղբայրն է իրեն «գտել»: Եթե ինձ նկարները շուտ ցույց տային, ավելի շուտ կճանաչեի, չէինք սպասի 15 օր: Սեպտեմբերի 19-ին հայրիկին Հարությունի հեռախոսահամարից զանգ եկավ: Դա մեզ մի քիչ շփոթեցրեց: Երկու անգամ զանգ է եկել, բայց չեն խոսել»:

Տիկին Հասմիկն ասում է՝ հավատում էր, որ որդու հետ ոչ մի վատ բան չի կարող պատահել: «Գիտեի, որ նա գերի չի ընկնի: Մտածում էի, որ գուցե պատսպարված լինի ինչոր տեղ: Այդ 15 օրվա ընթացքում իրեն տեսնում էի իմ երազներում. «Մե՛րս, չմտածես՝ գալու եմ, մե՛րս, ոտքս վիրավոր է, հեռախոսս մնաց դիրքում, սաղ տոչնի ա»: Այդ երազները և իմ հավատը բոլորին հույս էին ներշնչում, որ Հարութս գալու է, չնայած իմ մեծ տղան Կապանում է եղել այդ օրերին, տեսել, որ Հարութի դիրքն էլ չկա, գիտեր, որ Հարութը չէր փախնի ու գերի չէր ընկնի: Որևէ մեկն ինձ որևէ բան չէր ասում: Չէի հավատում, որ Հարութս էլ չկա: Հիմա անգամ, երբ զրուցում ենք, միևնույնն է, կարծես չհավատամ այս իրականությանը: Մինչև հիմա էլ նա երազներիս գալիս է»:

Հարութը քույր և երկու եղբայր ունի: Հիմա ընտանիքում բոլորը մեկը մյուսին թիկունք են դարձել՝ ցավը հաղթահարելու համար, չնայած, ինչպես տիկին Հասմիկն է ասում, ցավը, կարոտն ու սպասումն ավելի են խորանում: «Երբեմն որևէ մեկին չեմ նկատում, այնքան շատ եմ տարված Հարութով: Բայց հետո սթափվում ես, գիտակցում, որ որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածի մեջ: Ապրում ես, բայց երբ ասում են կյանքը շարունակվում է, հասկանում եմ, որ դա ինձ համար չէ: Ինձ համար կյանքը կանգնել է: Ուրախանում եմ երեխաներիս հաջողություններով ու ձեռքբերումներով, բայց միշտ ինչ-որ կարևոր բան բոլորիս պակասում է լիարժեք երջանկության համար»:

Հ. Գ. - Լեյտենանտ Հարություն Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներով է կիսվել (լուսանկարներ)Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան ԱԱ-2026. օրվա հանդիպումները Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխայի ձեռքին և ոտքին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Թբիլիսի «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրըԻ՞նչ իրավիճակ է Լոռիում երեկվա երկրաշարժից հետոԶելենսկին ժամանել Է ԴԺՀ սահման Գերմանիայում հայտարարել են ֆոն դեր Լյայենի կործանման մասին Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է Ներկայացման ժամանակ հազիվ է խաղացել, գլխապտույտ է ունեցել (տեսանյութ)Ձերբակալվել է 350 մարդ, Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ լիրա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժումից հետո պետք է նորից խոսել սովորի Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Անձրև ու ձյուն կտեղաՄի քանի ժամ ջուր չի լինի Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․ զոհ կա«Եվրադաշինքից» փոխվարչապետ չեն նշանակիԱնահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը կարող եք դիտել մինչև ապրիլի 10-ը․ ԿԳՄՍ նախարար ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները Հայ-ռուսական նոր «մեղրամսի» սպասումովԻնչո՞ւ են ստում ՀՀ իշխանություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներՄոսկվայում կբացվի Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը Ռուսաստանում «Ոչ մի երկիր այսքան անվերապահ չի հաղթել». Ալիևը Հայաստանի պարտությունը Լեռնային Ղարաբաղում համեմատել է նացիստական ​​Գերմանիայի փլուզման հետԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանում գտնվող ուսումնամարզական բազա«Մեկ ժողովուրդ՝ երեք պետություն». Փաշինյանը կզրկի հայերին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունիցՕդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանաԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ) «Կրոկուս»-ում աhաբեկչությունը ծրագրել էին ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունները․ ՌԴ ՔԿ «Բաքվի հավակնությունները Հայաստանի նկատմամբ շատ ավելին են, քան պայմանավորվածությունները և նախապես հայտարարված նախապայմանները». «Փաստ»Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում «Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՍտացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»Մարտի 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՇոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»Վաղաժամ կյանքից հեռացել է 35-ամյա Նարեկ Դանիելյանը«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Մարտի 25-ի գազանջատման հասցեներըTeam-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Ամենադիտված