Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Զրույցի թեման «Խաղաղության պայմանագիրն» է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների որոշակի մեղմացումը, և թե ի՞նչ է սպասվում բռնապետերին:

-Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ադրբեջանը չի շտապում, նախապայմաններ է առաջադրում, իսկ սահմանին իրավիճակն օրեցօր լարվում է:

-Միշտ ասել եմ՝ մեզ հետ ոչ մեկ չի բանակցում, չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել: Նույնիսկ եթե փոխենք Սահմանադրությունը, որը պահանջներից մեկն է, կասկածում եմ, որ այդ դեպքում ադրբեջանական կողմը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ: Ադրբեջանը շատ լավ գիտի՝ պայմանագիրը, որը ստորագրվում է պետությունների միջև ուժի գործադրմամբ, առոչինչ է: Դրա մասին փաստում է Վենետիկի կոնվենցիայի 5-րդ մասի 52-րդ հոդվածը: 5-րդ մասը կոչվում է «Պայմանագրերի անվավերություն, խզում և կասեցում»: 52-րդ հոդվածը սահմանում է, որ պայմանագիրն առոչինչ է, եթե դրա կնքումը եղել է ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով: Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, նա դրան պատրաստ է: Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի 5-ամյա՝ 2020-2025 թթ. ծրագիր: Սա հստակ տեղեկություն է: Այդ հինգ տարվա գործողությունները բաժանված են մի քանի փուլի: Առաջինը սկսվեց և ավարտվեց 2020 թվականին 44-օրյա պատերազմով, որի հետևանքով առաջին փուլով նախատեսվածը չկարողացան կատարել, Արցախը կորցրեց որոշ տարածքներ, բայց դրա հիմնական տարածքը մնաց Հայաստանի տիրույթում: Անցավ 2 տարի, սկսվեց միջանկյալ փուլ, Ադրբեջանը վերջնականապես զավթեց Արցախը: Երկրորդ կարևոր փուլը, որը կար իրենց ծրագրում, Ադրբեջանի՝ Նախիջևանին միանալն է: Այդ ճանապարհի վրա են: Այս փաստաթղթերը, այս հայտարարությունները մեր երկրի ղեկավարության կողմից ունեն մեկ նպատակ, որ աշխարհը դատապարտի Ադրբեջանին, ասի՝ Հայաստանը համաձայն է, բոլորը ողջունում են այս գործընթացը: Կարծում է, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Հիշո՞ւմ եք՝ մի գաղափարախոսություն ունեին, որ եթե հանգիստ մնանք, որևէ մեկը մեզ վրա չի հարձակվի: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրով այսօր նույնիսկ չենք կարող «փռշտալ» Ադրբեջանի կողմը: Այդ ժամանակներն անցել են իր «շնորհիվ»: Յոթ տարվա մեջ նա ոչնչացրել է հայոց պետությունը: Պետությունը մնացել է թղթի վրա: Որպես պետություն՝ որևէ հարց չենք լուծում: Չենք կարողանում մեր ժողովրդին պաշտպանել, տեսնում ենք, թե տնտեսությունն ինչ վիճակում է, առողջապահական համակարգն անտանելի վիճակում է, գիտություն չկա: Խոսում եմ համակարգերի մասին, այո, կարող ենք ունենալ առանձին գիտնականներ, բժիշկներ, որոնք շարունակում են աշխատել: Բանակը… Այս մասով չեմ ուզում շատ բան ասել:

Ադրբեջանը մեզ հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, միջազգային հանրության կողմից էլ թող մեծ ակնկալիքներ չունենան: Նույն միջազգային հանրությունը լուռ էր հարյուր տարի առաջ, երբ Ցեղասպանություն տեղի ունեցավ: Հետո սկսեցին դատապարտել, ճանաչել այդ փաստը, բայց այդ ժամանակ ոչ մեկը մատը մատին չխփեց: Ըստ մեր տեղեկությունների, որոշ եվրոպական պետություններ աջակցում էին դրան: Անցավ հարյուր տարի, Արցախը գրավեցին, մարդկանց տեղահանեցին, որոշ մարդիկ ասացին՝ լավ չի: Ադրբեջանին ինչ-որ վնաս եղա՞վ: Ոչ: Ադրբեջանի բյուջեն ավելացավ նույն այդ տարիների ընթացքում: Ադրբեջանը սկսել է վախի մթնոլորտ տարածել հայ ժողովրդի մեջ:

Պարբերաբար ասում էինք, որ հրաման է տրվել մեր զինծառայողներին չկրակել, դա եղել է 2021 թ. մայիսի 9-ին Վարդենիսի ուղղությամբ, որի մասին ժողովի ժամանակ ասվել է, նման բան եղել է Գորիսում և այլուր: Չկրակելու հրահանգը բնորոշ է իրեն: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվում է, սպաներին դատում: Իսկ հիմա չկրակելու հրամանը որոշել է հանրային տալ: Տեսեք՝ ո՞ւր ենք հասել: Կարծում եմ՝ չենք կարող ունենալ միջազգային հարգանք մինչև մեր դիրքերը չամրացնենք:

-Ձեր հնչեցրած դիտարկման համաձայն, Հայաստանն այսօր պետություն է միայն թղթի վրա: Ստացվում է՝ արտաքին աշխարհում Փաշինյանը շատ թույլ գործիչ է, բայց Հայաստանում ստեղծել է բռնապետությո՞ւն:

-Պատմության մեջ եղել են հայտնի բռնապետեր՝ Քադաֆի, Հուսեյն, Էրդողան, Ալիև: Քադաֆին կառավարում էր իր երկիրը մի քանի տասնամյակ և Լիբիայի տնտեսությունն այնպիսի մակարդակի բարձրացրեց, որ ժողովուրդը սկսեց շնչել, ապրել: Նա զարգացրել է նավթային համակարգը, կարևոր բաներ արել իր երկրի համար: Ամեն ինչ վատ ավարտ ունեցավ իր համար, դա էլ բռնապետի ապագան է:

Սադամ Հուսեյնի պարագայում ունենք նույն պատկերը՝ նավթագազային համակարգի արտադրության զարգացում և այլն, ժողովուրդն ապրում էր իր բնականոն կյանքով: Նույն ավարտն ունեցավ, ինչ Քադաֆին: Իրաքն ու Իրանն ութամյա պատերազմի միջով անցան, ի վերջո, կնքեցին խաղաղության պայմանագիր, որը գործում է մինչ օրս: Եկեք հիշենք Թուրքիան մինչև Էրդողանը և այսօր:

Չեմ ուզում թվարկել Թուրքիայի միջազգային հաջողությունները Էրդողանի իշխանության օրոք: Թուրքիայի ստատուսը մի քանի կետով բարձրացավ, այսօր նրա հետ հաշվի են նստում: Նույնն Ալիևի պարագայում. պատմություն և լեզու չունեն, բայց ամբողջ աշխարհին ապացուցում են, որ հին ժողովուրդ են: Խորհրդային Ադրբեջանը համարյա զենք չէր արտադրում: Այսօր իրենց ռազմարդյունաբերության համալիրը տարածաշրջանում լավագույններից մեկն է: Չեմ խոսում նավթագազային համակարգերի զարգացման, Ադրբեջանի ժողովրդի կրթության և սոցիալական ապահովության մակարդակի մասին: Հնարավոր է, որ Էրդողանը և Ալիևը ևս վատ ավարտ ունենան, բայց իրականությունն այս է: Եկեք մեր բռնապետի մասին խոսենք: Հեծանիվ քշողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել, ֆեյսբուքով ձվածեղ պատրաստողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել: Բռնապետը պետք է գրագիտություն ունենա: Մեր բռնապետը բարձրագույն կրթություն էլ չունի: Մեր հարևան երկրներում բարձրագույն կրթություն չունենալու դեպքում արգելվում է լինել երկրի ղեկավար: Հայ ազգը Խորհրդային Միության ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում ռազմական գիտությամբ, 1 միլիոն 600 հազար աշխատուժից մոտ 900 հազարն աշխատում էր գիտական ոլորտում: Այսօր մեր երկրի ղեկավարն անգրագետ է: Նա Հայաստանի Հանրապետության ոչ մի սոցիալական շերտի չի պատկանում: Ցույց տվեք, թե ո՞ր շերտին են պատկանում իշխանության ներկայացուցիչները:

-Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մեր երկիրը Հայաստանն է, բայց մեր պետությունը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Դրանից առաջ նա մեր հարկատուների հաշվին Թուրքիայից լրագրողներ էր հրավիրել Հայաստան, նրանցից մեկն էլ Երևանում գործող Կապույտ մզկիթն իր ռեպորտաժում ներկայացրեց որպես թուրքական:

-Երբ Հայաստանը գոյություն է ունեցել, Օսմանյան կայսրություն կոչվածը գոյություն չուներ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միությունն է, որի կազմում ապրել ենք ծաղկուն տարիների շրջան: Չեմ հասկանում ո՛չ մոտեցումը, ո՛չ հոգեբանությունը: Անգրագիտության վերին աստիճան է: Եթե պատմությունն ուսումնասիրենք, ավելի շատ եղել ենք պարսիկների իշխանության ներքո: Ի՞նչ կապ ունեն Երևանը, Կապանը Օսմանյան կայսրության հետ: Համացանցից պատմություն սովորող մարդ է: Նա չգիտի, թե ով է Պապ թագավորը, անընդհատ նրան է հիշում: Ունեցել ենք Արշակ, Մենուա, Արգիշտի անուններով թագավորներ, նրանց պատվին տարիներ ի վեր երեխաներ են անվանակոչել: Ինչո՞ւ ոչ մեկն իր երեխային Պապ թագավորի անունով չի կոչում, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում այս թագավորի օրինակը: Կասկածում եմ, որ ապագայում որևէ մեկն իր երեխային Նիկոլ անվանակոչի: Գնահատական եմ տալիս, միտում չունեմ որևէ մեկին վիրավորելու: Ժողովուրդ ենք, որն ունի ազգային նպատակներ, բայց նա գնում է հակառակ ուղղությամբ:

-Պարո՛ն Կարապետյան: «Տեղափոխվենք» միջազգային արենա: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը սկսեց փոխվել: Կարծես թե գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման հետ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով:

-Մեկ անգամ փորձել եմ հուշել մեր երկրի ղեկավարությանը, որ աշխարհում իրավիճակ է փոխվում: Հուշում էի դեռ այն ժամանակ, երբ գնացին Բայդենի վարչակազմի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու: Ինչո՞ւ հիմա չեն խոսում այդ թղթի մասին: Իմ կարծիքով, Պուտինի և Թրամփի միջև բանակցություններն ընթանալու են ոչ միայն Ուկրաինայի հարցով: Սեղանին լինելու են այն հարցերը, թե որտեղով են անցնելու ամերիկյան հետաքրքրության սահմանները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, և որտեղով են անցնելու Ռուսաստանի տիրույթում գտնվող հետաքրքրության սահմանները: Բանակցությունները լինելու են այս մասին: Վստահ եմ՝ բացի Մերձբալթյան երկրներից, նախկին խորհրդային երկրների տարածքները մնալու են ռուսական հետաքրքրության տիրույթում: Ամերիկյան կողմը դրան համաձայնելու է, որովհետև չկան հիմքեր չհամաձայնելու: Դա վերաբերում է նաև Հայաստանին: Եթե Հայաստանն ուզում է լինել ապահով, առաջարկում եմ, հատկապես, երբ իրանական կողմից հուշումներ կան, մոռանալ ԵՄ անդամ դառնալը: Դա ուղղակի անհնար է: Խաբում են մեր ժողովրդին: Այս ամենը պետք է մոռանան և պայմանավորվեն Իրանի հետ, վերականգնեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստան-Հայաստան-Իրան՝ դա է մեր ռազմական և անվտանգային ապագան: Եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի: Ալիևը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ապագա չունի: Թուրքերը շատ լավ գիտեն՝ եթե իշխանության եկավ Արշակ Կարապետյանը, երկու օրվա մեջ խնդիրն իրենց համար բարդանալու է մի քանի անգամ: Գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը մի օր չի լինելու, գործը չի հասնելու 2026 թ. ընտրություններին, եթե հասնի, ապա մեր պասիվության, այսպես կոչված, «հին ընդդիմադիրների» գործունեության պատճառով, միևնույնն է, չի ընտրվելու:

Հայ ժողովուրդն այսօր պատժվում է երկու կառավարության կողմից՝ Ադրբեջանի և այսօր Հայաստանում գործող թափթփուկների կառավարության կողմից: Մեր՝ 2,7 միլիոն ժողովրդի վրա երկու իշխանություն քրեական գործեր են հարուցում, այդ վիճակից դուրս ենք գալու: Պարզորոշ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ապագան, մեկ ձևակերպմամբ՝ վայ ձեզ: Նույնն էլ սպասվում է Ադրբեջանի ղեկավարությանը, նրանք մի քիչ ավելի երկար կմնան իշխանության, բայց շատ վատ ավարտ են ունենալու: Նույնը վերաբերում է նաև Էրդողանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանում փորձարվել է ոչ միջուկային ջրածնային ռումբ Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ«Ինտեր»-ի պաշտպան Բաստոնին խոստովանել է՝ Յամալին կանգնեցնելը դժվար է Իրանում Ղազվինի օդանավակայանի մոտ ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավորվել ենՌուսաստանի Չելյաբինսկի մարզում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել Էկվադորում աքլորակռվի հրապարակում զանգվածային հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվելՁերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեԱրցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCԾանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Հրդեհ փայտե տնակում Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը շինարարության ոլորտում՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտըՍպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել«Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Միխայլով. Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել իշխող կուսակցությանը միայն այն դեպքում, եթե միավորի ուժերըՄայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ «Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ ReutersՎանաձորում այրվել է բնակելի տնակ Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար»
Ամենադիտված