Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ուշադրություն գրավեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու պատրվակով Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը: Նրան, պարզվում է, զարմացրել ու նույնիսկ զայրացրել է, երբ տեղեկացել է, որ ժամանակին մեծ աղմուկով հարուցված քրեական գործերը կարճվել են կամ, ավելի վատ, դեռ քննության փուլում են: Չէ, Փաշինյանի խոսքի ցուցադրական «զարմանքի» այդ հատվածն ավելի լավ է մեջբերել. «Ես զարմանքով և մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ, և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա, կներեք, անթույլատրելի է, պետք է, ի վերջո, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պատասխան ունենա»:

Ինչպիսի՜ անակնկալ, կամ՝ ո՜վ կարող էր պատկերացնել: Իսկ եթե առանց սարկազմի, ապա Փաշինյանն այս հարցում էլ անկեղծ չէ այն առումով, թե տարիներ անց է հետաքրքրվել ինչ-ինչ «գործերի» ընթացքով ու միայն վերջերս հանկարծակի տեղեկացել է, որ «նախաքննությունը շարունակվում է»: Հեքիաթ՝ միամիտների համար:

Նիկոլ Փաշինյանն ինքն ինքը չէր լինի, եթե անդադար չհետաքրքրվեր իր իսկ հուշումով կամ հրահանգով հարուցված աղմկահարույց «գործերի» ընթացքով: Դա շատ հեշտ է ապացուցել ու հիմնավորել. գրեթե բոլոր դեպքերում, երբ դատարանում փլուզվել են «աղմկահարույց գործերը», կամ բանն անգամ լիարժեք դատաքննության փուլին չի հասել, կամ մեղադրյալները կալանքից ազատվել են, անմիջապես հետևել են որոշակի պատժամիջոցներ նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ: Այսինքն, գործադիր իշխանությունը աչալուրջ հետևել է այդ գործերի ընթացքին, ավելին՝ որոշակի ճնշումներ է բանեցրել, որպեսզի իրեն ցանկալի հետևանքներ լինեն:

Ինչ վերաբերում է բուն հարցին, որի առնչությամբ, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, զայրացել է: Տեսեք-տեսեք՝ աղմուկ-աղաղակով հարուցված գործերը տարիներ շարունակ դեռ քննության փուլում են: Էհ, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ գործերի մեծ մասը գերազանցապես ցուցադրություն է, շոու՝ այսպես ասած: Դրանց ամբողջ իմաստն ու նպատակը հենց աղմուկն է եղել: Այսինքն, այդ «գործերը», հնչեցված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանության նվիրյալ քննիչները «քննում-քննում», բայց այդպես էլ չեն կարողանում կոնկրետ մեղադրական եզրակացության հասնել, այնպիսի «քար ծակող» հիմնավորումներ գտնել, որ գործը հասցնեն դատարան: Դրա համար էլ «գործերը» քննիչների դարակներում «քնած» են, լինի դա Քննչական կոմիտեում, թե Հակակոռուպցիոնում: Այսինքն, այնքան թույլ են եղել մեղադրանք(ներ)ի հիմքերը, որ ոչ մի բան էլ չի հիմնավորվել:

Տակը բան չկա՝ ժողովրդական բառուբանով ասած: Թեպետ, չէ, մեկ բան այդ ամենի տակ կա. այն, որ բոլոր այդ աղմուկ-աղաղակներն ինտենսիվորեն օգտագործվել ու շահագործվել են Փաշինյանի ու նրա իշխանության կողմից՝ իրենց գովաբանության, «փիարի» համար, հատկապես տարբեր ընտրություններից առաջ:

Կարճ ասած՝ դրանք նախընտրական շոուներ են եղել կամ այդ շոուների բաղկացուցիչ մաս՝ «պատին ծեփելու, ասֆալտին փռելու» տեսարանների ապահովում, ուրիշ ոչինչ:

Եվ այդ համատեքստում հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա «հանկարծակի հիշել» հին, «աղմուկ-աղաղակային» գործերի մասին և հանձնարարել, որ դրանք մի հատ էլ, ինչպես հայտնի կինոյում է ասվում, «քննեն»:

Շոու է պետք: Երկիրը, կարելի է ասել, նախընտրական տրամադրությունների ու ինչինչ սպասումների մեջ է: Եվ, չունենալով հանրությանն առաջարկելու ոչինչ, Փաշինյանը ավելի հնարամիտ բան չի մտածել, քան իրավապահ համակարգի տարբեր մարմինների գզրոցներում փոշու տակ մնացած «գործերը» թարմացնելն է:

Այսինքն, մի անգամ «աղմուկ-աղաղակային» շոուն ինչ-որ ազդեցություն ունեցել է, իսկ հիմա, կներեք, երկրորդ ու անգամ երրորդ թարմության լապշայով է ցանկանում կերակրել հանրությանը, առնվազն՝ իրեն դեռևս թեթևակի վստահողներին:

Մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն գրավեց Փաշինյանի այդ «հակակոռուպցիոն» ելույթում, որ գործնականում դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հրահանգի տպավորություն էր թողնում: Փաշինյանն, օրինակ՝ ասում է, և ճիշտ է ասում , ի դեպ, որ այս կամ այն գործը պետք է որոշակի ելք ունենա: Բայց ի՞նչ է նա հասկանում «ելք» ասելով: Լավ, «գործը» գնացել է դատարան. «Բա դատարանում ի՞նչ ա եղել, կարող ա արդարացվել է, կարող ա՝ կարճվել ա, այսինքն՝ ելք չի ունեցել»,-ասում է Փաշինյանը:

Այսինքն, նա ակամայից խոստովանում է, որ, իր ընկալմամբ, գործի ելք ասվածը միայն մեղադրական դատավճիռն է: Իսկ, օրինակ՝ մեղադրյալի արդարացման վճիռը, էլ չենք ասում՝ գործի կարճման մասին, ելքեր չեն: Իրականում «գործի» ելք է համարվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ անկախ դրա մեղադրական կամ արդարացման բնույթից: Քիչ անց, երևի հասկանալով, որ ավելորդ բան է ասել, Փաշինյանը փորձում է շտկել ինքն իրեն, թե ինքն այն կանխավարկածով չի առաջնորդվում, որ պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի գործը...

Բայց, կներեք, դրանից մի քանի վայրկյան առաջ հենց դա էր ասում: Թեպետ սա էլ է միանգամայն բնութագրական Փաշինյանի համար. ասել հակասական բաներ, իսկ հետո, ըստ հարմարության, «կռուտիտներ» անել, թե հատկապես ինչ է նկատի ունեցել: Նման դրսևորումներ մեկ անգամ չէ, որ հանրությունը տեսել է այս տարիներին ինչպես անձամբ Փաշինյանի, այնպես էլ նրա կարկառունների կատարմամբ:

Կարճ ասած՝ բոլորն էլ զգում են, որ առաջիկայում կարող են լինել փոփոխություններ, առնվազն՝ ընտրություններ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանը հանրային տրամադրությունների լարումը մյուսներից պակաս չափով չի զգում:

Դե, իսկ ընտրություններից առաջ երկրի անցուդարձը իրավական վակխանալիայի մեջ ընկղմելը միանգամայն տեղավորվում է Փաշինյանի գործելակերպում: Այստեղից էլ «հին-հին» գործերի մասին իբր թե նոր-նոր հիշելը, ինչ-որ «թարմացված», բայց հնամաշ մեղադրանքներ հնչեցնելը, հատիկ առ հատիկ «բրաբուսներն» ու ակնհայտ քաղաքական ենթատեքստով տրվող «հակակոռուպցիոն» հրահանգները:

Չկասկածեք, շուտով հին սկավառակները նորից այնպիսի արագությամբ կպտտի...

Էլ «նախկին», էլ «թալան», էլ «ապօրինի գույք», էլ «բռնոցի-ասֆալտ փռոցի», էլ...

Շոուի պակաս չի լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ«Ինտեր»-ի պաշտպան Բաստոնին խոստովանել է՝ Յամալին կանգնեցնելը դժվար է Իրանում Ղազվինի օդանավակայանի մոտ ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավորվել ենՌուսաստանի Չելյաբինսկի մարզում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել Էկվադորում աքլորակռվի հրապարակում զանգվածային հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվելՁերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեԱրցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCԾանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Հրդեհ փայտե տնակում Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը շինարարության ոլորտում՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտըՍպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել«Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Միխայլով. Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել իշխող կուսակցությանը միայն այն դեպքում, եթե միավորի ուժերըՄայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ «Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ ReutersՎանաձորում այրվել է բնակելի տնակ Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg
Ամենադիտված