Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ իրավիճակ է Լոռիում երեկվա երկրաշարժից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ երկրաշարժ էր գրանցվել Լոռու մարզում, Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժից բացի մարզում նաև առատ ձյուն էր տեղացել, և ինչպես MediaHub-ին փոխանցել էին՝ Լոռիում վիճակն ուղղակի աննկարագրելի էր։ 

«Այս ամենից բացի՝ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում, Օձունում, Այգեհատում, Արդվիում, Հագվիում։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձորի և Ալավերդիի հարակից հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան»,- երեկ ահազանգում էր մարզի բնակիչներից մեկը: 

Ձնածածկույթը տեղ-տեղ հասել էր մինչև 30 սմ, ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ Առավոտյան Ալավերդիում մարդիկ խուճապի էին մատնվել, տեղ-տեղ հոսանքազրկումը պահպանվել էր, ինչի հետևանքով նաև դպրոցների ջեռուցումն անջատված էր եղել, երեխաները դասի չէին գնացել, իսկ Ալավերդիի բնակիչների մեծ մասը՝ աշխատանքի։

Ի՞նչ իրավիճակ է այսօր Ալավերդիում, արդյո՞ք հոսանքազրկումից հանել են Ալաավերդին և լուծել հարցը․ MediaHub-ը կապ հաստատեց Լոռու բնակչի հետ, ով նշեց, որ Ալավերդիում ամենը նորմալ է։

«Այսօր ամենը նորմալ է, հոսանքազրկումից հանեցին, արդեն լույս ունենք, իսկապես մարդիկ խուճապի մեջ էին, մեզ թվաց՝ լուրջ խնդիր է եղել, և մի քանի օր լույս չենք ունենալու, հետևապես նաև ջեռուցում, մասնավորապես, երբ դրսում ձյուն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ի վերջո ո՞վ լուծեց խնդիրը, և ի՞նչ էր եղել, Լոռու բնակիչը պատասխանեց․ «Տեղի իշխանություններն արագ-արագ փորձում էին հարցը կարգավորել, որ հանկարծ չբողոքենք, այդպես էլ չիմացանք՝ ի՞նչ էր եղել, քանի՞ սյուն էր ընկել»։

«Ամենն արագ անում էին, սակայն, էս միայն ջրհեղեղից ու մարդկանց բողոքներից հետո։ Մի ձյուն ա գալիս, հոսանքազրկվում են քաղաքները, արդեն չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում մեր մարզում, ինչո՞ւ հենց մեր մարզը։ Հիմա էլ, որ չբողոքենք, տեղի իշխանություններն երեկ ակտիվ խնդիրներն էին լուծում, որ մեկս ծպտուն չհանի։ Բայց դե այսօր ամենը նորմալ է, մեր օրակարգով ապրում ենք»,- նշեց նա։

Հրաձգություն Ֆրանկֆուրտին մերձակա հանգստավայրում. երկու մարդ է զոհվել Մեծ Բրիտանիայի թագավորը Մակրոնին այցի հրավեր է ուղարկել՝ Թրամփի այցից ամիսներ առաջՉինաստանում փորձարվել է ոչ միջուկային ջրածնային ռումբ Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ«Ինտեր»-ի պաշտպան Բաստոնին խոստովանել է՝ Յամալին կանգնեցնելը դժվար է Իրանում Ղազվինի օդանավակայանի մոտ ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավորվել ենՌուսաստանի Չելյաբինսկի մարզում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել Էկվադորում աքլորակռվի հրապարակում զանգվածային հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվելՁերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեԱրցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCԾանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Հրդեհ փայտե տնակում Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը շինարարության ոլորտում՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտըՍպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել«Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Միխայլով. Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել իշխող կուսակցությանը միայն այն դեպքում, եթե միավորի ուժերըՄայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ «Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ Reuters
Ամենադիտված