Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեր նախորդ հրապարակումներում ընթերցողներին պատմել ենք «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասին, որն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար: Այս նախաձեռնության նպատակն է արցախցի երաժիշտներին ներգրավվել դասական երաժշտության ասպարեզ, ցույց տալ, որ բազմաթիվ փորձություններից հետո նրանք այսօր միայնակ չեն իրենց հայրենիքում, և դասական ակադեմիական գործիքներ նվագող երիտասարդ երաժիշտները կարող են արժանապատիվ ճանապարհ հարթել արվեստի ոլորտում՝ իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ:

2024 թ.-ի դեկտեմբերի 26-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տեղի էր ունեցել «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մրցութային լսումների փուլը, որի արդյունքում արցախցի 500 երիտասարդ երաժիշտներից 23-ը դարձել էին ծրագրի շահառուներ:

Հինգ տարվա ընթացքում նրանք կմասնակցեն մասնագիտական դասերի Հայաստանի լավագույն պրոֆեսորների մոտ, ներկա կգտնվեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, կայցելեն մեր երկրի տարբեր թանգարաններ, ռուսերեն և անգլերեն սովորելու հնարավորություն կունենան, 60 ամիս շարունակ դրամական և նյութական աջակցություն կստանան: Այս տարիների ընթացքում նախատեսվում են համերգային ելույթներ միջազգային փառատոններում, անդրադարձեր միջազգային մամուլում: Տարվելու է աշխատանք այն ուղղությամբ, որ մեր երիտասարդ երաժիշտները դառնան միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Երիտասարդ երաժիշտներն արդեն իսկ սկսել են իրենց կրթական ուղին, որը լի է լինելու փորձություններով, հնարավորություններով և ձեռքբերումներով: Կրթական այս ծրագիրը երիտասարդների առջև կբացի դռներ դեպի մեծ բեմեր ու միջազգային համագործակցություններ: Հնգամյա համապարփակ երաժշտական ​​կրթական ծրագիրը կապահովի երիտասարդ երաժիշտների բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը և կընձեռի նրանց նոր հնարավորություններ: Այս ծրագիրը նպատակ ունի ոչ միայն զարգացնել արցախցի երիտասարդների երաժշտական ​​տաղանդը, այլ երաժշտության միջոցով ապահովել Արցախի մշակութային ինքնության պահպանումն ու առաջխաղացումը:

Մշտապես նշում ենք, որ երիտասարդ տաղանդավոր երաժիշտները միջազգային հարթակներում մեր պետության և մշակույթի դեսպաններն են: «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին միջազգային բեմերում հանդես գալ որպես Արցախի մշակութային դեսպաններ, բազմիցս խոսել իրենց ծննդավայրի մասին: Պատմությունն ու մշակույթը նաև այս կերպ են պահպանում:

Ցանկացած ճանապարհ ունի դժվարություններ ևս, դրանք հեշտ հաղթահարելի են, երբ կողքիդ կան մարդիկ, որոնց համար ևս կարևոր է մեր մշակույթի պահպանումն ու տարածումը: Ցանկացած նախաձեռնություն կարիք ունի աջակիցների ու բարերարների: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը հնարավոր կլինի շարունակել նոր բարեգործությունների շնորհիվ: Շատ կարևոր է, որ մշակութային այս շարժմանը միանան նոր բարեգործներ:

«Ինտեր»-ի պաշտպան Բաստոնին խոստովանել է՝ Յամալին կանգնեցնելը դժվար է Իրանում Ղազվինի օդանավակայանի մոտ ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավորվել ենՌուսաստանի Չելյաբինսկի մարզում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել Էկվադորում աքլորակռվի հրապարակում զանգվածային հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվելՁերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեԱրցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCԾանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Հրդեհ փայտե տնակում Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը շինարարության ոլորտում՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտըՍպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել«Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Միխայլով. Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել իշխող կուսակցությանը միայն այն դեպքում, եթե միավորի ուժերըՄայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ «Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ ReutersՎանաձորում այրվել է բնակելի տնակ Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան
Ամենադիտված