Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … անգլիական բիլիարդ

ՖՈՏՈ

Անգլիական բիլիարդը (հայտնի է նաև պարզ բիլիարդ  անունով) բիլիարդի տեսակ է, որը միավորում է կարոմբոլի և սովորական լուզային բիլիարդի տարրերը։ Այն առաջացել և առավել տարածում է գտել Մեծ Բրիտանիայում։

Անգլիական բիլիարդը ստեղծվել է 19-րդ դարի սկզբին և մինչև 1920-ական թվականները համարվում էր բիլիարդի ամենատարածված տեսակը Բրիտանական կայսրությունում։ Ինչպես նշվեց Անգլիական բիլիարդը կարոմբոլի և լուզային բիլիարդի խառնուրդ է: Խաղացվում է սնուկերի սեղանի վրա (չափերը 1,7 x 3,8 մետր)։ Խաղում օգտագործվում են 3 գնդեր՝ 2 սպիտակ (չնայած վերջերս օգտագործվում է 1 սպիտակ և 1 դեղին) և կարմիր գունդ, որը միշտ թիրախ գունդն է։

Խաղին սովորաբար մասնակցում են երկու բիլիարդ խաղացողներ (հնարավոր է նաև թիմային խաղ): Յուրաքանչյուր հակառակորդ ունի իր առանձին հարվածային գունդը, և քանի որ երկու գնդերն էլ սպիտակ են, ապա դրանցից մեկը նշվում է տարբերակիչ նշանով (սովորաբար պարզապես սև կետով):

Խաղի նպատակը, ինչպես և բիլիարդի այլ տեսակների մեծ մասում, կանոնների շրջանակներում ավելի շատ միավորներ վաստակելն է, քան հակառակորդը: Միավորները հավաքվում են հիմնականում սերիաների միջոցով: Կա միավորներ հավաքելու երեք եղանակ.

–«Կեննոն երկու գնդերով». մեկ հարվածով դիպչել նշանակետային (կարմիր) գնդին և հակառակորդի հարվածային գնդին, հաջող հարվածի դեպքում խաղացողը վաստակում է 2 միավոր․

–«Losing hazards»՝ «հաղթելու վտանգ». լուզան՝ գրպանը գցել կամ  կարմիր գունդը (3 միավոր) կամ հակառակորդի գունդը (2 միավոր)

–«Losing hazards»՝ «կորցնելու վտանգ». գրպանը գցել ցանկացած գունդ կարոմբոլով (այս դեպքում գնդից հարվածով): Եթե հարվածային գունդն ընկնում է սկզբից հարվածելով կարմիր գնդին՝ տրվում է 3 միավոր, եթե հակառակորդի գնդին՝ 2 միավոր:

Յուրաքանչյուր հաջող ելքից հետո շարքը շարունակվում է։ Հարկ է նշել, որ, ի տարբերություն սնուկերի, անգլիական բիլիարդում վաստակելիք միավորների քանակը գործնականում անսահմանափակ է (բացառությամբ պրոֆեսիոնալ մրցաշարերի, որտեղ որոշակի սահմանափակում են դրվում հարվածների քանակի վրա): Օրինակ, ամենամեծ անընդմիջում միավորների հավաքման համաշխարհային ռեկորդը սահմանել է Վալտեր Լինդրումը` 4137 միավոր:

Անգլիական բիլիարդում, ինչպես և բիլիարդի մյուս տեսակներում, կան նաև տուգանքներ կանոնները խախտելու համար։ Տուգանայինի դեպքում մրցակցին շնորհվում է 2 միավոր և հարվածի իրավունքը փոխանցվում է նրան։ Մրցակիցը կարող է կամ խաղալ նախորդ հարվածով ստեղծված դիրքից, կամ խնդրել մրցավարին վերականգնել նախկին դիրքը: Տուգանքներ տրվում են մի շարք դեպքերում՝ եթե խաղացողն առաջինը կպնում է հակառակորդի գնդին, գունդը դուրս է թռել սեղանից, խաղացողը չի կպել թիրախային գնդին, հարվածի ժամանակ եղել է մղում, խաղացողը հասել է 16 անընդմեջ «հաղթելու վտանգի» կամ 76 անընդմեջ «պարտվելու վտանգի», խաղացողը խաղի ընթացքում ձեռքով կպել է գնդին:

Անգլիական բիլիարդն ամենահայտնի է Մեծ Բրիտանիայում և բնականաբար բրիտանացիներն են այդ խաղում տոն տվողները, բայց կան նաև ուժեղ խաղացողներ Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ երկրներից: Ներկայումս այդ խաղի հիմնական միջազգային կազմակերպություններն են IBSF-ը և WPBSA-ն։

Շատ փորձագետներ կարծում են, որ անգլիական բիլիարդի բոլոր ժամանակների լավագույն բիլիարդիստը եղել է ավստրալացի Վալտեր Լինդրումը, ով իր պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է 1911-1950 թվականներին և սահմանել բազմաթիվ բացարձակ ռեկորդներ։
 
Կ. Խաչիկյան

Արտակարգ դեպք․ պատշգամբի փլուզման հետևանքով կին է ընկել լվացք փռելիս Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Էրդողանը հաջորդ ամիս կմեկնի Ադրբեջան Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը Թրամփը «չեղարկել» է Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանում վրդովված են ԵՄ առաքելության կողմից հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հեռացնելուցՌուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրուշկո. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելություններըՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորինԱնպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել Հայաստանում նշել են ցեղասպանության 110-ամյակը Ռեալը հայտարարություն է արել եզրափակչում իր մասնակցության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից մահացու վթարի է ենթարկվել հղի կին. պատմության այս օրը (26 ապրիլ)Իրանի նախագահը ֆուտբոլ է խաղացել Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար․ Տիգրան Աբրահամյան Հաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները Ապրիլի 28-ի անջատման հասցեներըՈղբերգական դեպք՝ Երևանում․ կինը ողջ է, տղամարդուն չի հաջողվել փրկելԵրբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»Չինաստանի նորանշանակ դեսպանն այսօր ժամանել է Երևան Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»Օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴՄոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»Ուժգին ցնցումներ՝ տարածաշրջանումՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»Երեկ զոհված Արթուրը տան միակ որդին էր․ մանրամասներՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Ռեստարտի կարիք կա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ. «Ժողովուրդ» Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ» Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է, Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ» Փաշինյանը ցուցակ է կազմում․ «Հրապարակ» Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ» «Հայոց ցեղաuպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին և Էրդողանին․ «Հրապարակ» Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի 35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողըՉեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Թրամփ Մերձմոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներալ է զոհվելԽստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄ
Ամենադիտված