Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք․ պատմության այս օրը (24 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Պակիստան՝ Պակիստանի օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 - ծնվել է  ազգությամբ հայ գեներալ-մայոր Սերգեյ Կազբինցևը։

1915- ծնվել է  արձակագիր, լրագրող Վազգեն Ամիրբեկյանը։

1918-քանի դեռ Անդրկովկասյան կոմիսարիատը Տրապեզունդում անպտուղ բանակցություններ է վարել օսմանյան կայսրության հետ թուրքական բանակը մեկը մյուսի հետևից գրավել է Էրզինդժանը, Էրզրումը և Վանը և հասել 1914 թվականի սահմաններին։

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, Տերտերի ճակատում հայերն անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։

1951 - ծնվել է  վիրաբույժ Արմեն Աթաբեկյանը։

1988-ՍՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդն ընդունել են  «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշումը։                        

-հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։

1993-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:

1999- վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:

2005-Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան  տեղի է ունեցել պայթյուն։

2012-Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը ներգրավվել են Երևանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում:

2014 -«Հարսնաքարի» գործով  զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։

2015-ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։

2017 —վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։

2018-«Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

2021-Պատերազմի ավարտից 134 օր անց Ազգային ժողովը վերացրել է ռազմական դրությունը Հայաստանում: Նախագիծը ներկայացրել են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները:

2024–3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

809 –վախճանվել է  աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։

1084 —գերմանական թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։

1155 —Յուրի Դոլգորուկինը զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։

1401 - Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։

1494 –ծնվել է  գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան, որը հանդիսանում է միներալոգիայի հայրերից մեկը։

1603- վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։

1753- Ռուսական կայսրությունում վերացվել է մահապատիժը:

1776 —Աննա Ռոբեր Ժակ Թյուրգոն Ֆրանսիայում հիմնադրել է  Caisse d'Escompte էմիսիոն բանկը։

1776 —վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։

1773 - վախճանվել է  անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1782 - ծնվել է  ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։

1794 —Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։

1801 —Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։

 1802 —անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվնիկը ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։

1808 - ծնվել է  իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։

1864 —վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը, որը հանդիսանում է ռուտենիում էլեմենտի հայտնագործողը։

1873 —ծնվել է շվեյցարացի բժիշկ նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը, որը հանդիսանում է մանկական հոգեբուժության  ստեղծողներից մեկը։

1882 - վախճանվել է  ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։

- Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին:

1887 - վախճանվել է  ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։

1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։

1898- վաճառվել է «Ուինտոն» մոդելի (գինը 1000 ամերիկյան դոլար) առաջին ամերիկյան ավտոմեքենան:

1905 - վախճանվել է  ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։

1921 - ծնվել է  ռուս շախմատիստ, գրոսմաստեր Վասիլի Սմիսլովը։

1930 —գաճաճ մոլորակ Պլուտոնը ստացել է իր ներկայիս անունը։

1946 — վախճանվել է ռուս գրոսմաստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։

1949- առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:

1955- ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաշտարակը:

1972- կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

1999 - Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվել է 38 մարդ։

1999-ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադում։

2003 —առաջին անգամ կշռվել է հեռավոր սև անցք։

2005 —Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։

Կ. Խաչիկյան

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրուշկո. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելություններըՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորինԱնպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել Հայաստանում նշել են ցեղասպանության 110-ամյակը Ռեալը հայտարարություն է արել եզրափակչում իր մասնակցության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից մահացու վթարի է ենթարկվել հղի կին. պատմության այս օրը (26 ապրիլ)Իրանի նախագահը ֆուտբոլ է խաղացել Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար․ Տիգրան Աբրահամյան Հաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները Ապրիլի 28-ի անջատման հասցեներըՈղբերգական դեպք՝ Երևանում․ կինը ողջ է, տղամարդուն չի հաջողվել փրկելԵրբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»Չինաստանի նորանշանակ դեսպանն այսօր ժամանել է Երևան Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»Օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴՄոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»Ուժգին ցնցումներ՝ տարածաշրջանումՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»Երեկ զոհված Արթուրը տան միակ որդին էր․ մանրամասներՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Ռեստարտի կարիք կա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ. «Ժողովուրդ» Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ» Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է, Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ» Փաշինյանը ցուցակ է կազմում․ «Հրապարակ» Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ» «Հայոց ցեղաuպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին և Էրդողանին․ «Հրապարակ» Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի 35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողըՉեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Թրամփ Մերձմոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներալ է զոհվելԽստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄՄեսսին նշել է համաշխարհային ֆուտբոլի 10 գլխավոր տաղանդներին Հայտնի է զոհի ինքնությունըԱրագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՀռիփսիմե Ելինյանը Հաղարծին վանական համալիրից ֆոտոշարք է հրապարակել Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ (տեսանյութ)
Ամենադիտված