Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2006 թ. նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Գեղարքունիքի մարզում գործում են մարզպետի աշխատակազմի ենթակայության 30 առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, որտեղ աշխատող ընտանեկան բժիշկները, բացառությամբ «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի, նաև տնօրեններ են: Այս պարագայում խնդիրներ են առաջանում կազմակերպության կառավարման, վերահսկողության և անհրաժեշտ դեղորայքի և բուժպարագաների ձեռքբերման, որակյալ բժշկական օգնության և սպասարկման իրականացման, արդիական բժշկական սարքավորումներով վերազինման գործընթացի կազմակերպման հարցում (հատկապես քիչ ազգաբնակչություն սպասարկող կազմակերպությունների դեպքում):

Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միաձուլման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»:

Միաձուլման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, ինչպես նաև կառաջանան տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, որն էլ կուղղվի կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը:

Առաջարկվող վերակազմակերպման արդյունքում կմեծանան նաև կազմակերպության կողմից իրականացվող վերջինիս գործունեության համար անհրաժեշտ գնման գործընթացների ծավալները՝ հատկապես պահանջվող դեղորայքի ձեռքբերման համար, ինչը կհանգեցնի մասնակիցների հետաքրքրության աճին, մրցակցության ավելացմանը և գների նվազեցմանը։ Օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի նաև մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինեն բնակչությանը, այդ ծառայությունները կմատուցվեն տեղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը Անդրկովկասն ընդդեմ Ռուսաստանի. արդյո՞ք Մոսկվան գիտի թե ինչ պետք է անելԱպրիլի 21-ի անջատման հասցեները«Եթե ռուսները չլինեին...». Հայաստանում Ռուսաստանի մասին անսպասելի ճշմարտություն է բացահայտվելԻրանն ու Հայաստանը պետք է հարաբերությունները հասցնեն ռազմավարական գործընկերության մակարդակի Ազատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքովԵ՞րբ ներկել ձունՀիվանդանոց տեղափոխված 6 հոգուց 4-ն անչափահաս էԱնդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում էՀայաստանը կոնֆլիկտ է հրահրում «Գազպրոմ»-ի հետՎրաստանում ավտովթարից երեք անչափահաս է մահացել«Սոլո» ակումբից 23-ամյա երիտասարդ է դանակաhարված տեղափոխվել հիվանդանոց«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»Ապրիլյան ձմեռ՝ ՆովոսիբիրսկումԻնչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ»Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք երեք մասնակից Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում․ Տիգրան Աբրահամյան Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՋայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Ապրիլի 22-ից 36 ժամ ջուր չի լինելու Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․«Հրապարակ» Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․«Հրապարակ» Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ․ Հրապարակ» Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից. «Ժողովուրդ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համարՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը
Ամենադիտված