Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջանը թքած ունի մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի վրա, նորություն չէ։ Բայց հարցն այն է, որ Ալիևը կաշկանդված չէ նաև դրա մասին արտահայտվել։ Ու այս անգամ նա արդեն իրեն իրավունք է վերապահում հոխորտալ Եվրախորհրդի, հատկապես ԵԽԽՎ-ի հասցեին՝ բողոքելով այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումից։

Ավելին, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Իսկ ԵԽԽՎ նախագահն ու խորհրդարանական վեհաժողովի 76 անդամ ներառվում են Ադրբեջանի սև ցուցակում։ Պատճառն այն է, որ եվրոպական բարձրագույն կառույցը համարձակվել է օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Իսկ ԵԽԽՎ նախագահը բավական կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Նա ընդգծել է, որ Ալիևն իրեն բռնապետի պես է պահում։

Դե, ինչ, կարծես կարելի է շնորհավորել Եվրոպային: Վերջապես ԵԽԽՎ-ից համարձակվեցին կոշտ հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Թերևս Եվրոպայի խորհրդի այս կառույցից արդեն հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մյուս կողմից՝ արդյո՞ք ուշացած չէ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին, կամ առնվազն շատ երևույթների վրա աչք են փակել, իսկ եթե ինչ-որ լղոզված հայտարարություններ էլ եղել են, հետևողական չեն եղել, ավելին՝ այդ հայտարարություններին չեն հետևել կոնկրետ պատժամիջոցներ: Արդյունքում հիմա էլ արդեն Ադրբեջանը իրենց «գլխին է նստում»։

Դեռ ավելին՝ տարբեր հետաքննությունները ցույց են տալիս, որ ինչպես եվրոպական տարբեր կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս դարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կիրառման դաշտ։ Ու դրա հետ կապված կան կոնկրետ քրեական գործեր։ Տարիներ շարունակ նավթադոլարներով և թանկ նվերներով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, և ԵԽԽՎ-ում ձայներ «գնում»: Այսպիսի կոռուպցիոն սխեմաների միջոցով Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն է իրականացրել։ Եվրոպայում բացահայտ անտարբերությունն ու լռությունն Ադրբեջանն անընդհատ օգտագործում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար, իսկ Եվրոպայի խորհրդից ուղղակի հայտարարություններ ու կոչեր էին հնչում՝ ուղղված «կողմերին»։ Չեղավ մի դեպք, երբ կոնկրետ հասցեական գնահատականներ հնչեցվեին Ադրբեջանի հասցեին։

Դե, «խավիարն» իր գործն անում է։ Դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների համար դարձել է նավթի ու գազի կարևոր մատակարար։ Ուստի, նավթը եվրոպական մի շարք երկրների ու եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար ավելի առաջնային է դարձել, քան իրենց որդեգրած սկզբունքներն ու մարդու իրավունքների օրակարգը։ Դրա համար էլ Ադրբեջանը աջուձախ խախտում է Եվրախորհրդի շրջանակներում գործող բոլոր մեխանիզմները և մարդու իրավունքների հետ կապված նորմերը։ Բաքվում դասական իմաստով բռնապետական ռեժիմ է ձևավորվել՝ միջնադարում ձևավորված խանական կառավարման մոդելով, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի բերանով Ալիևին համարում են «վստահելի գործընկեր»։

Մյուս կողմից՝ իր սանձարձակ գործելակերպով Ադրբեջանն ուղղակի հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը ու հարված հասցնում այս կառույցի միջազգային իմիջին։ Այսպիսի գործելաոճի շարունակման դեպքում միջազգային հանրության կամ անդամ պետությունների կողմից այն կարող է դիտվել որպես անիմաստ, չգործող կառույց, որը խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը մնալու է Եվրոպայի խորհրդի անդամ, սակայն չի կատարելու ՄԻԵԴ որոշումները, որոնք վերաբերելու են ադրբեջանական պետության կողմից իրագործված հանցագործություններին ու մարդու իրավունքների խախտումներին, ապա հարց է ծագում՝ կառույցի մյուս անդամ պետություններն ինչո՞ւ պետք է կատարեն դատարանի որոշումները։ Այս դեպքում ուղղակի պետք է Ադրբեջանին վռնդել Եվրոպայի խորհրդից կամ կոնկրետ ու չափելի պատժամիջոցներ կիրառել, որպեսզի խելքի գա։ Թե չէ միայն մի քանի դատապարտող կոչերով ու հայտարարություններով հնարավոր չէ սթափեցնել Ադրբեջանին։

Երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ապա իրականացրեց արցախցիների բռնի տեղահանությունը, Եվրոպայից ուղղակի դատապարտող «լայթ» հայտարարություններ հնչեցին, որոնք այդպես էլ մնացին... հայտարարություն, իսկ Ադրբեջանը դա գնահատեց որպես կանաչ լույս իր առաջ։

ԵԽԽՎ նախագահի կոշտ հայտարարությունը գուցե ազդակ դառնա, որ այս կառույցը, եվրոպական այլ կառույցներ ևս խոսքից գործի անցնեն։ Միայն հայտարարություններով կամ Բաքվին ուղղված կոչերով անհնար է նրա գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների ու նոր սահմանափակումների տեսքով։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեկ էլ... կորցնելու վտանգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը Անդրկովկասն ընդդեմ Ռուսաստանի. արդյո՞ք Մոսկվան գիտի թե ինչ պետք է անելԱպրիլի 21-ի անջատման հասցեները«Եթե ռուսները չլինեին...». Հայաստանում Ռուսաստանի մասին անսպասելի ճշմարտություն է բացահայտվելԻրանն ու Հայաստանը պետք է հարաբերությունները հասցնեն ռազմավարական գործընկերության մակարդակի Ազատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքովԵ՞րբ ներկել ձունՀիվանդանոց տեղափոխված 6 հոգուց 4-ն անչափահաս էԱնդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում էՀայաստանը կոնֆլիկտ է հրահրում «Գազպրոմ»-ի հետՎրաստանում ավտովթարից երեք անչափահաս է մահացել«Սոլո» ակումբից 23-ամյա երիտասարդ է դանակաhարված տեղափոխվել հիվանդանոց«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»Ապրիլյան ձմեռ՝ ՆովոսիբիրսկումԻնչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ»Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք երեք մասնակից Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում․ Տիգրան Աբրահամյան Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՋայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Ապրիլի 22-ից 36 ժամ ջուր չի լինելու Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․«Հրապարակ» Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․«Հրապարակ» Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ․ Հրապարակ» Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից. «Ժողովուրդ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համարՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Ամենադիտված