Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, բարի, հումորով երեխա էր, շարժուն էր, միևնույն ժամանակ՝ զուսպ ու հանգիստ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Հովհաննեսի մայրիկը: Հովհաննեսը ծնվել է Երևանում, հաճախել մանկապարտեզ, այնուհետև սովորել է Խաչիկ Սամուել յանի անվան թիվ 47 դպրոցում: «Առաջադիմությամբ հարվածային էր դպրոցում, բայց «Մաթեմատիկան» գերազանց էր սովորում: Սիրում էր նաև «Պատմություն» առարկան: Դպրոցին զուգահեռ նաև սպորտի՝ բազկամարտի ու շախմատի է հաճախել, երկու դեպքում էլ մեդալների ու մրցանակների արժանացել: Ֆուտբոլի մեծ երկրպագու էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը սկսում է մայրիկին օգնել նրա աշխատանքում: «Այդ ժամանակ չստացվեց բուհ ընդունվել: Դպրոցն ավարտելուց հետո սկսեց ինձ օգնել, իսկ հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: 2009 թվականին Հովհաննեսը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցել է «Մարտունի 2»-ում։ Եղել է օրինակելի, հարգված և սիրված զինվոր հրամանատարության և ծառայակիցների կողմից։ «Շատ գոհ էր իր ծառայությունից: Անգամ չգիտեի, որ առաջնագծում է ծառայում: Զորացրվելուց հետո է պատմել: Երբ իրեն հարցնում էինք, ասում էր. «Մա՛մ, ինձանից առաջ շատ դիրքեր կան, այնքան հեռու եմ, մի անհանգստացիր»: Անգամ դեպք է եղել, որ փամփուշտն իր գլխի կողքով էր անցել, ուղղակի սաղավարտով էր եղել, հրաշքով ողջ էր մնացել: Երբեք որևէ բան չի ասել, ինչով կարող էր անհանգստություն պատճառել»: Ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո Հովհաննեսն աշխատում էր փոշիների պահեստում, մայրիկն ասում է՝ ընթացքում դարձավ պահեստապետի օգնական:

Հովհաննեսը պահեստազորային էր, ավագ հետախույզ: Զորացրվելուց հետո պարբերաբար մասնակցել է զորավարժությունների։ «2019 թվականին իրեն տեղեկացրին, որ պետք է գնա զորավարժությունների: Նա վիրահատվել էր, երկու օր հետո իր կարերը պետք է քանդեին: Կարերը քանդել տվեց, վիրակապով սեպտեմբերին գնաց զորավարժությունների: Չկարողացանք իրեն հետ պահել. «Մամա՛, եթե կանչում են, ուրեմն խնդիր կա, պետք է գնամ»»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Առավոտյան իմացավ պատերազմի լուրը, զանգեց զինկոմիսարիատ՝ հենց հիմա պատրաստ եմ գնալու, զորավարժությունների եմ մասնակցել: Նույն օրը գնացել է Արցախ»: Հովհաննեսից բացի, մարտի դաշտում է եղել նաև տիկին Աիդայի ավագ որդին: «Նա պատերազմի սկսվելուց մի քանի օր հետո գնաց, քանի որ դասընթացների մասնակցեցին և այլն: Երբ Հովհաննեսս զոհվեց, իրեն հետ կանչեցին, տուն եկավ»: Հետախուզական առաջին վաշտ տեղափոխվելով՝ Արցախի հարավային ուղղությամբ մասնակցել է թեժ մարտերին։ «Իր հետ կապը համարյա ամենօրյա է եղել: Եթե մեկ օր չի զանգել, ուրեմն հաջորդ օրն է զանգել: Առաջին օրերին ասում էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա: Ոչ միայն ինձ էր զանգում, այլ մեր բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին: Շփվող էր, մարդամոտ, մեծ շրջապատ ուներ, մեկին զանգահարում էր, բոլորն իրար տեղյակ էին պահում:

Պատերազմի օրերին, երբ մի թեժ կետից մյուսն են տեղափոխվել, պարզվել է, որ նախորդ օրը երեկոյան տղաներին նահանջի հրաման են տվել: Իրենք եկել են, չորս զինծառայող մնացել է թշնամու կողմում, չկան: Հովոն և մեկ այլ կամավոր տղա՝ Նվերը, գնացել են չորս զինծառայողի հետևից: Նվերին հրահանգել է կանգնել իր նշած տեղում ազդանշան տալու համար, ինքն առաջ է գնացել: Հետախույզ էր, տարածքին ծանոթ: Հովոն չորս տղաներին գտել է, ու բոլորով վերադարձել են: Այս ամենն ինձ արդեն պատերազմից վերադարձած տղաներն են պատմել»:

Հոկտեմբերի 9-ի երեկոյան է Հովհաննեսը վերջին անգամ տուն զանգահարել: «Այդ օրը բոլորիս հետ զրուցել է: Հոկտեմբերի 10-ից իրենից էլ զանգ չենք ստացել: Մի տեսակ անհանգիստ էի, ընկերներին էի զանգում, հարց ու փորձ անում: Աղջիկս էլ ինձ էր հանգստացնում. «Մա՛մ, պատերազմի դաշտում է, գուցե հեռախոսը լիցքավորում չունի, համբերի, կզանգի»: Հոկտեմբերի 11-ին էլի զանգ չստացանք, մեծ տղաս էլ բոլորին հարց ու փորձ էր անում՝ տեղեկություն ունե՞ն Հովոյից: Բայց ոչ մի լուր չկար: Ինչպես և ամեն տեղ, պատերազմի դաշտում էլ տղաներս ծանոթներ էին գտել, սկսել շփվել: Եվ հենց այդ ծանոթ տղաներից Գարիկը զանգահարում է Արթուրին՝ մեծ տղայիս, ասում, թե ինչ է տեղի ունեցել. «Հովոյին ճանապարհել ենք»: Տղաները չեն թողնում, որ Հովոս մնա պատերազմի դաշտում»:

Իսկ հետո սկսվում է Հովհաննեսին փնտրելու ընթացքը: «Ընկերները, բարեկամները, բոլոր-բոլորն ամենուր իրեն էին փնտրում, բայց չէինք գտնում: Չորս-հինգ օր հետո ենք իրեն «գտել»: Մերոնք նաև Մասիսում էին եղել, այնտեղ տղայիս ասել էին, որ նման անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Տղաս խնդրել է, որ թույլ տան, ներս գնա ու տեսնի: Թույլ չէին տվել: Հետո Հովոյիս գրպանից հեռախոսը գտել էին, լիցքավորել, վերջին համարով զանգահարել մեր բարեկամներից մեկին՝ սկեսուրիս եղբոր թոռանը: Բոլոր հարազատների հետ կապի մեջ էր, բոլորին ճանաչում էր: Նա պատասխանում է զանգին՝ վա՜յ, Հո՛վս, քանի օր է, ինչ չես զանգել: Ասում են, որ Հովոն Մասիսում է: Մեծ տղաս բարկացել էր՝ եթե այն ժամանակ իրեն թույլ տային ներս մտնել, ավելի շուտ կգտներ եղբորը:

Հովոյիս դեմքին վնասվածքներ կային, ասել էին, որ բաց չեն կարող ուղարկել տղայիս: Արթուրիս ասացի՝ միայն թե փակ չբերես, ուզում եմ տեսնել Հովոյիս, ոչինչ, թող վնասված լինի դեմքը: Ճանապարհել եմ իմ տղային, տեսել իրեն: Գուցե շատերը չհասկանան իմ այս խոսքերի իմաստը, բայց այսքան ցավի մեջ կարծես սփոփանք լինի այն, որ տեսել եմ իրեն»:

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 10-ի լուսադեմին: «Կամավոր տղաները դուրս են գալիս վտանգավոր տարածքից: Ժամկետային զինվորներին հրամանատարն ուղարկում է այդ նույն դիրք: Հովոն ասում է՝ մի ուղարկի, նոր ենք դուրս եկել: Հրամանատարն արձագանքում է՝ դու կարող ես չգնալ, կամավոր ես: Բայց Հովոս և էլի մի քանի կամավորներ տղաների հետ գնում են դեպի այդ դիրք: Հասնում են տեղ, կապի դուրս գալիս, թե վտանգավոր է, տղաներին հետ բերեմ, հրամանատարն ասում է՝ սպասեք, մեքենա ենք ուղարկում: Մեքենան գալիս է, տեղավորվում են տղաները, Հովոս մեքենայի մոտ է լինում, ԱԹՍ-ն հարվածում է»:

Հովհաննեսը տան կրտսեր զավակն է, 10 տարով փոքր էր եղբորից ու քրոջից։ «Հովոս շատ հարգված է ընկերական շրջապատի, աշխատանքային կոլեկտիվի, հարևանության կողմից: Վերջերս վատառողջ էի, ընկերները մեր տուն եկան ինձ տեսնելու: Ու դա մշտապես են անում: Հովոյիս անունով երեխաների են անվանակոչել»:

Ապրելու ուժի մասին: «Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է: Ինձ ամուր եմ պահում մյուս տղայիս ու աղջկաս համար: Աղջկաս փոքր տղան շատ նման է Հովոյիս: Համբուրում եմ իրեն, կարծես Հովոյիս համբուրեմ: Ծննդյան օրը հայրիկին ասել է՝ ուզում եմ իսկական ինքնաթիռ գնես ինձ համար, որ գնամ երկինք, Հովոյին բերեմ, որ մամաս ու Աիդաս չլացեն»:

Հ. Գ. - Ավագ հետախույզ Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Սարի թաղում հուշաղբյուր և խաչքար է տեղադրվել Հովհաննեսի հիշատակին: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանը «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավnր կաԽոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակելի տնակ է այրվելԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը Անդրկովկասն ընդդեմ Ռուսաստանի. արդյո՞ք Մոսկվան գիտի թե ինչ պետք է անելԱպրիլի 21-ի անջատման հասցեները«Եթե ռուսները չլինեին...». Հայաստանում Ռուսաստանի մասին անսպասելի ճշմարտություն է բացահայտվելԻրանն ու Հայաստանը պետք է հարաբերությունները հասցնեն ռազմավարական գործընկերության մակարդակի Ազատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքովԵ՞րբ ներկել ձունՀիվանդանոց տեղափոխված 6 հոգուց 4-ն անչափահաս էԱնդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում էՀայաստանը կոնֆլիկտ է հրահրում «Գազպրոմ»-ի հետՎրաստանում ավտովթարից երեք անչափահաս է մահացել«Սոլո» ակումբից 23-ամյա երիտասարդ է դանակաhարված տեղափոխվել հիվանդանոց«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»Ապրիլյան ձմեռ՝ ՆովոսիբիրսկումԻնչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ»Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք երեք մասնակից Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում․ Տիգրան Աբրահամյան Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՋայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Ապրիլի 22-ից 36 ժամ ջուր չի լինելու Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․«Հրապարակ» Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․«Հրապարակ» Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ․ Հրապարակ» Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից. «Ժողովուրդ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համարՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասին
Ամենադիտված