Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայ ձեռներեցների ասոցիացիայի բիզնես ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են երկու հարյուր գործարարներ, փորձագետներ և հասարակական գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից, գրում է mk.ru–ն:

Մասնակիցները գնահատել են ՀՁԱ-ի աշխատանքը և ներկայացրել ասոցիացիայի հետագա զարգացման կանխատեսումները: Բանախոսների թվում են եղել Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արմայս Կամալովը, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը։

Ֆորումի հիմնական թեման եղել է հայկական բիզնեսի հեռանկարները ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում։

Միջոցառման բացմանը ՀՁԱ–ի նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ներկայացրել է գործարար համայնքի ներկայիս առաջնահերթությունները։ «Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ ձեռներեցները ոչ միայն ամրացնում իրենց դիրքերը, այլ նաև ակտիվորեն աջակցում  իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծում աշխատատեղեր, ներդրումներ կատարում առանցքային ոլորտներում և նպաստում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, որը մեր ուժն է»,- ասել է նա ավելացնելով, որ 2024 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ ԵՄ-ի հետ առևտուրը նվազել է 14 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ դոլարի։ «ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի Եվրամիություն վերակողմնորոշվելու փորձը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների: Դա միայն քաղաքական որոշում չէ, դա տնտեսության առանցքային ոլորտների գոյատևման հարց է: Պետք է հստակ հասկանալ, որ այդ ուղղությամբ ցանկացած քայլ պետք է հաշվարկվի ոչ թե էմոցիաների, այլ իրական ազգային շահերի հիման վրա»,- համոզված է Կարապետյանը։

ՀՁԱ–ի ղեկավարի խոսքով, այսօր Ռուսաստանն է առանցքային դեր խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ «Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն՝ Հայաստանի համար բարենպաստ պայմաններով։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, և էներգակիրների գները կարող են զգալիորեն աճել»,- ասել է նա։

Կարապետյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ներդրումների խնդրին։ Այսօր Ռուսաստանը պահպանում է Հայաստանում խոշորագույն ներդրողի կարգավիճակը մասնակցելով նոր ձեռնարկությունների և աշխատատեղերի ստեղծմանը։ Նա բիզնեսին և փորձագիտական ​​հանրությանը կոչ է արել ակտիվորեն ամրապնդել այդ ռազմավարական դաշինքը։

Խոսելով երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի կարևորության մասին ասոցիացիայի ղեկավարը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում են դարավոր ջերմ հարաբերությունները։ «Մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում նպաստելով երկու երկրների զարգացմանը։ Ռուսաստանը մնում է արտերկրում հայկական սփյուռքի հիմնական երկիրը»,– ասել է ձեռնարկատերը։

Եզրափակելով իր ելույթը Կարապետյանը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված զարգացնելու անհրաժեշտությունը։ «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է խորացնենք մեր երկխոսությունը Եվրամիության հետ գործող համաձայնագրերի շրջանակներում չվտանգելով ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրել ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս տասնամյակների փորձարկումներ: Պետք է այնպիսի ճշգրիտ, կշռադատված որոշում կայացնել, որն  արդյունք կտա և հիմք կստեղծի երկրի երկարաժամկետ աճի համար»,- ամփոփել է Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ռուսաստանը ողջունում է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները. Պեսկով Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանը «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավnր կաԽոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակելի տնակ է այրվելԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը Անդրկովկասն ընդդեմ Ռուսաստանի. արդյո՞ք Մոսկվան գիտի թե ինչ պետք է անելԱպրիլի 21-ի անջատման հասցեները«Եթե ռուսները չլինեին...». Հայաստանում Ռուսաստանի մասին անսպասելի ճշմարտություն է բացահայտվելԻրանն ու Հայաստանը պետք է հարաբերությունները հասցնեն ռազմավարական գործընկերության մակարդակի Ազատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքովԵ՞րբ ներկել ձունՀիվանդանոց տեղափոխված 6 հոգուց 4-ն անչափահաս էԱնդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում էՀայաստանը կոնֆլիկտ է հրահրում «Գազպրոմ»-ի հետՎրաստանում ավտովթարից երեք անչափահաս է մահացել«Սոլո» ակումբից 23-ամյա երիտասարդ է դանակաhարված տեղափոխվել հիվանդանոց«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»Ապրիլյան ձմեռ՝ ՆովոսիբիրսկումԻնչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ»Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք երեք մասնակից Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում․ Տիգրան Աբրահամյան Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումՋայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Ապրիլի 22-ից 36 ժամ ջուր չի լինելու Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․«Հրապարակ» Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․«Հրապարակ» Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ․ Հրապարակ» Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից. «Ժողովուրդ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համարՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
Ամենադիտված