Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ստացվում, որ բռնապետությունը տարածաշրջանային օրակարգ է փորձում թելադրել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական մի շարք առաջատար երկրներ, որոնք սովորաբար հանդես են գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության առաջամարտիկի դիրքերում, իսկ ավելի ստույգ իրենց ներկայացնում են որպես այդպիսին, հատկապես վերջին տարիներին հստակ աչք են փակում Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող խախտումների առաջ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի վերջերս կատարած այցը Բաքու, որի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ այդ երկրի ղեկավարության հետ, ևս մեկ անգամ բացահայտեց այն երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է եվրոպական համայնքը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այս այցն առավել մտահոգիչ է դառնում այն համատեքստում, որ Ադրբեջանի ռեժիմը շարունակաբար ճնշում է ներքին ընդդիմությանը, խլացնում է մամուլի ձայնը, խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ռազմական շանտաժի, ագրեսիայի ու էթնիկ զտումների գործելակերպով։ Փաստացի ԵՄ-ում շարունակում են «վստահելի» գործընկեր համարել բռնապետ Ալիևին՝ դրանով կանաչ լույս վառելով, որ նա նոր հանցագործություններ ձեռնարկի, այդ թվում՝ պատերազմական, ու մնա անպատիժ։ Չէ՞ որ առաջին անգամ չէ, որ Եվրոպան ցույց է տալիս, որ իր համար ադրբեջանական նավթն ու գազը հաճախ ավելի գերակա են, քան մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և համամարդկային արժեքները։

ԱՄՆ-ի վարքագիծը ևս հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնում թերևս քաջ գիտակցում են Ալիևի ռեժիմի ավտորիտար բնույթը ու սանձարձակ գործողությունների անթույլատրելիությունը՝ հատկապես Արցախի հետ կապված միջազգային հանցագործությունների մասով, քաղաքական բանտարկյալների հարցը, խոսքի ազատության բացակայությունը, սակայն շարունակում են չտեսնելու տալ դրանք։ Դրա վերջին վկայությունն այն է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆն այցելում է Բաքու։ Այնինչ այդ երկիրը պետք է արդեն տևական ժամանակ պատժամիջոցների տակ գտնվեր։ Թերևս Վաշինգտոնում ելնում են այն կանխադրույթից, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես հնարավոր հակաիրանական և հակառուսական հարթակ՝ աշխարհաքաղաքական շահերի առումով կարևոր դիրք զբաղեցնելով Հարավային Կովկասում։ Սակայն նման կարճատես քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով՝ օրինակ դառնալով մյուս բռապետական ռեժիմների գործունեության համար։

Ադրբեջանի սանձարձակությունը հասել է այն աստիճանի, որ Բաքուն անգամ Անկարայի հետ հարաբերություններում է իրեն թույլ տալիս որոշակի հարցերում թելադրողի դերում հանդես գալ։ Պաշտոնական Բաքուն Անկարայից պահանջում է չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Երևանը չի կատարել Բաքվի բոլոր նախապայմանները։

Իրանի համար ևս Ադրբեջանի ներկայիս վարքագիծը լրջագույն սպառնալիք է ներկայացնում։ Բաքուն իր տարածքը փորձում է վերածել հնարավոր հարվածային բազայի՝ Իրանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այլ ուժերի կողմից ռազմական գործողություններ նախաձեռնելու համատեքստում։ Ճիշտ է՝ Իրանը բարձրաձայնում է տարբեր մակարդակներում, որ թույլ չի տա արտաքին ուժերի միջամտությունը Կովկասում, սակայն գործանական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմականացված քաղաքականությունը, Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ ռազմական ներուժի ակտիվացումը հստակ ազդակ են, որ Թեհրանը բարձրացնի իր զգոնությունը և չթողնի, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը հասցվի նվազագույնի։

Իսկ հայկական կողմի խնդիրն է աշխատել բոլոր տարածաշրջանային դերակատարների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Հարավային Կովկասում խախտված բալանսը վերականգնվի։ Բայց իշխանությունների կողմից հետևողական դիվանագիտական աշխատանքի բացակայությունը, սեփական շահերն առաջ մղելու անկարողությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ոչ բավարար աշխատանքը հանգեցրել են նրան, որ Հայաստանը ռեգիոնալ գործընթացներում դարձել է ընդամենը պասիվ դերակատար։

Մի՞թե կարող ենք ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային մյուս դերակատարները կամ միջազգային հանրությունը պիտի պաշտպան կանգնեն մեզ, երբ մենք ինքներս դեռ պատրաստ չենք պայքարելու մեր շահերի համար։ Եվ, իսկապես, սեփական բանակի ամրապնդման, դիվանագիտության արմատական վերաիմաստավորման, ռեգիոնալ խաղացողների շահերի խորքային ընկալման պակասն այսօր լրջագույն սպառնալիք է հայոց պետականության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականի եւ մարզպետի միջեւ լարվածությունը խորացել է, իրար չեն ուզում տեսնել․«Հրապարակ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. «Ժողովուրդ» ԿԳՍՄ նախարարի հերթական ձախողումը․ «Հրապարակ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»Կապանի համայնքապետը ԿԿՀ թիրախում է. վարույթ է հարուցվել. «Ժողովուրդ» Դատավորը լալիս էր․ «Հրապարակ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Մայիսյան տոներից հետո մագնիսական փոթորիկները կծածկե՞ն երկիրը. մայիսի 12-13-ի կանխատեսում Գործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրները Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվելՈղբերգական դեպք. հովիվը մահացել է, կենդանիները սատկել3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Գազ չի լինիՋուր չի լինի․ հասցեներՄահացել է Արմեն Հովհաննիսյանը
Ամենադիտված