Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի և Պակիստանի պատերազմը կարող է վերածվել միջուկային պատերազմի. արդյո՞ք Ռուսաստանը կներքաշվի դրա մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Նյու Դելին հայտարարել է, որ կրակի տակ են դրվել ոչ թե բանակային կայազորները, այլ միայն զինյալների բազաները։ Իսլամաբադը պատասխանել է հրթիռային հարվածներով և սահմանի երկայնքով թեթև զենքերից կրակոցներով։ Արդյո՞ք կսկսվի միջուկային պատերազմ հարևան երկրների միջև, և արդյո՞ք կմիջամտեն դրան Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը, այդ ամենի մասին NEWS.ru-ի նյութում։

Տարածաշրջանում իրավիճակը սրվել էր ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Այդ ժամանակ «Դիմադրության ճակատ» խմբավորման զինյալները սպանեցին 26 զբոսաշրջիկի։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դրանում մեղադրել է Իսլամաբադին և փակել Ինդոս գետի հոսքը զրկելով Պակիստանին ջրից։

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ ներկայիս հրթիռային հարվածների փոխանակումը լուրջ սրացում է, որը մեծ մտահոգություն է առաջացնում։ «Մենք հույս ունենք լարվածության նվազման և խաղաղ կարգավորման հասնելու ուղիների որոնման, բախումից դիվանագիտական ​​կարգավորման անցման», - ասել է նա NEWS.ru-ին: Ըստ Սլուցկու դեռևս հնարավոր է խուսափել Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ի և Պակիստանի կողմից Չինաստանի մասնակցությունից հակամարտությանը։ «Դա կբխի բոլոր պետությունների շահերից։ Անհրաժեշտ է հաշվի առնել գլոբալ աշխարհի առանձնահատկությունները, ցանկացած բախում կարող է հետևանքներ ունենալ այլ տարածաշրջանների համար և կվատթարացնի իրավիճակը բոլորի համար», - ասել է պատգամավորը։

«Սա պայթյունավտանգ տարածաշրջան է, մենք հիմա ապրում ենք լարվածության նոր փուլ։ Առաջներում դժվարին պայմաններում Հնդկաստանը և Պակիստանը գտնում էին իրավիճակը կարգավորելու ուղիներ։ Հուսանք, որ այս դեպքում նույնպես կօգտագործվեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան խուսափել արյունահեղությունից», - NEWS.ru-ին ասել է Սլուցկու առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։ Նրա խոսքով, եթե Մոսկվան միջամտի հակամարտությանը, ապա դա կանի միայն որպես միջնորդ, բայց նույնիսկ դա է դեռ հարցականի տակ։

«Ես բացառում եմ, որ Ռուսաստանը կներքաշվի պատերազմի մեջ։ Ռիսկերը շատ բարձր են։ Ժամանակակից պայմաններում ցանկացած հակամարտություն հղի է ամենալուրջ հետևանքներով, նույնիսկ եթե միջուկային զենք չօգտագործվի», - բացատրել է նա։

«Ներկայումս հակամարտությունները հաճախակի են՝ հաշվի առնելով Պաղեստինում, Եմենում և Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Ոչ ոք դեռևս չի կարող երաշխավորել, որ ամերիկյան իմպերիալիզմը Թայվանի շուրջ հակամարտություն հրահրելով կհրաժարվի Չինաստանի վրա հարձակվելու իր ծրագրերից։ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում լարվածության օջախներ կան», - ավելացրել է Նովիկովն ընդգծելով, որ մի շարք փոքր հակամարտություններ կարող են ի վերջո վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։

«Ես կողմ եմ այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որտեղ նախկին հակամարտությունները կարող են մարվել և նորերը կանխվել», - եզրափակել է նա։

Արևելագետ Ալեքսանդր Սոբյանինն էլ ընդգծել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Պակիստանի և Հնդկաստանի միջև մի քանի լուրջ բախումներ են տեղի ունեցել։ «Այս անգամ լարվածությունը շատ ավելի բարձր կլինի, դիմակայությունն ավելի խորը կլինի, և լարվածությունը միայն կաճի», - ասել է նա NEWS.ru-ին։

Մասնագետը չի բացառել, որ կրակոցները կարող են վերաճել միջուկային պատերազմի։ «Հնդկաստանն ու Պակիստանը երկրներ են, որոնք պատրաստ են օգտագործել միջուկային զենք։ Հնդկաստանի ռազմաարդյունաբերական, տնտեսական և մարդկային ներուժը շատ ավելի բարձր է, քան Պակիստանինը, բայց նրանց ռազմական տեխնիկան համեմատելի է», - նշել է փորձագետը։

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով 2024 թվականին Նյու Դելիի և Իսլամաբադի զինանոցներում համապատասխանաբար 172 և 170 միջուկային լիցք է եղել, որոնք տեղադրված են եղել տարբեր կրիչների վրա։ Դրանք մարտավարական զենքեր են՝ 10-ից 40 կիլոտոն հզորությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականի եւ մարզպետի միջեւ լարվածությունը խորացել է, իրար չեն ուզում տեսնել․«Հրապարակ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. «Ժողովուրդ» ԿԳՍՄ նախարարի հերթական ձախողումը․ «Հրապարակ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»Կապանի համայնքապետը ԿԿՀ թիրախում է. վարույթ է հարուցվել. «Ժողովուրդ» Դատավորը լալիս էր․ «Հրապարակ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Մայիսյան տոներից հետո մագնիսական փոթորիկները կծածկե՞ն երկիրը. մայիսի 12-13-ի կանխատեսում Գործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրները Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվելՈղբերգական դեպք. հովիվը մահացել է, կենդանիները սատկել3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Խոշոր վթար՝ «Չայնիի» ոլորաններում
Ամենադիտված