Հնդկաստանի 24 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը. Economic Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանի հյուսիսում 24 օդանավակայաններ ժամանակավորապես չեն ընդունում քաղաքացիական չվերթներ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարվածների փոխանակման պատճառով, հայտնում է Economic Times-ը:
Հնդկաստանի իշխանությունները, մասնավորապես, փակել են Ջոդհպուր, Լուդհիան և Ամրիտսար քաղաքների օդանավակայանները ուղևորափոխադրումների համար:
Չորեքշաբթի օրվանից Հնդկաստանի խոշորագույն ավիափոխադրողները, այդ թվում՝ Air India-ն, IndiGo-ն և SpiceJet-ը, չեղյալ են հայտարարել ավելի քան 100 չվերթ: Որոշ տվյալներով՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքների դադարեցումը կարող է չեղարկվել շաբաթ առավոտյան: