Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի վարչական շենքին. պաշտոնյաներ են վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից մարզային վարչական շենքի վրա առավոտյան հարվածի տեսանյութը։
Հարձակման հետևանքով, ըստ Գլադկովի, վիրավորվել են փոխմարզպետ Ալեքսանդր Լորենցը և Ռոսգվարդիայի մեկ սպա։