Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այսօր այցելում ենք հաղթանակած մարդկանց, իրենցից խնդրելու, մեզ հաղթանակի առաջնորդել, որը դժբախտաբար ուրացողների ձեռքով այս պահին դարձավ պարզապես ոչինչ. այդ հաղթանակն է գողացվել, այդ կենսագրությունն է գողացվել։ Այս մասին ասյօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։

«Այդուհանդերձ, այդ սխրանքն ու հերոսությունը ոչ ոք չի կարող մեզանից ոչ խլել, ոչ էլ ջնջել մեր կյանքից։ Դա անբեկանելի ճշմարտություն է, մեր կենսագրության մասն է կազմում, և դա պետք է մեզ համար դառնա վերակազմավորվելու, առաջ գնալու և մեր հաղթանակները վերստին հետ նվաճելու խթան։ Մենք կոչում ունենք այսօր մեր տղաներին հաղթանակ, երազ և հայրենիք վերադարձնելու»,–ասաց նա։

Բագրատ Սրբազանը նկատեց, որ տարածքների կորուստը, հազարավոր տղաների նահատակությունը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիների առկայությունը իշխանության ճակատին դաջված է որպես խարան, և դա մնալու է. «Այս ողբերգության պատճառը իրենք են, որ մենք այսօր ամոթով ենք մուտք գործում Եռաբլուր։ Ինչ քաղաքական կամ այլ տիպի խոսակցություն կունենան, կփորձեն պատճառաբանել, այդ բոլորը պարզապես աղբանոցի ենթակա են։

Երկրորդ, երբ խոսում են խաղաղության մասին, մուրացիկ խաղաղություն չի լինում, խաղաղությունը հաղթանակով է ձեռք բերվում։ Եթե չունես հաղթանակ, ոչ տարածքներ հանձնելով և ոչ էլ այլ կերպով չես ունենա խաղաղություն։ Սա ոչ մեկի հորենական տունը չի, որ ինչ-որ մի բան հանձնեն և դրա դիմաց խաղաղություն ստանան։

Իսկ հաղթանակին պետք է պատրաստվել։ Մենք պետք է մեր պատիվն ու տունը վերականգնենք, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, տեսլականը, կամքը, ձգտումը երբեք չի դադարելու մեր մեջ»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե իշխանությունները Կիրանցի պատը ինքնիշխանության, պետականության վկայություն են հմարում, Բագրատ Սրբազանն ասաց. «Կիրանցի պատը մեր ամոթի պատն է, իսկ մնացած բոլոր բարբաջանքները ինքնիշխանության, անկախության մասին... այս մարդիկ այդ բոլորը կործանել են։ Սրանից նրանից խաղաղություն մուրալն ինքնիշխանությո՞ւն է։ Խնդրել, աղաչել, որպեսզի քեզ քարտեզներ տրամադրեն, դա ինքնիշխանությո՞ւն է»։

Ընդամենը մի քանի օր առաջ իշխանության ներկայացուցիչները ընդդիմադիրներին մեղադրում էին Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. սա՞ է ինքնիշխանությունը։

Չկա ինքնիշխանություն, այսօր մենք ոչ խաղացող ենք, ոչ դերակատար, ոչ էլ ասելիք ունեցող։ Մենք սեղանի կողքը նստած չենք, այլ սեղանի վրա են դրել մեզ և սրանք էլ համաձայնվել են այդ սեղանի վրա գտնվել, այնքան որ կարողանան իրենց փողի և իշխանության հաճույքները վայելել։ Ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ի՞նչ նահատակություն, ի՞նչ սրբազնություն, ի՞նչ արժեքներ, ի՞նչ գաղափար, ի՞նչ հայրենիք, ոչ մի բան, ոչ ինչ։ Հետևաբար իրենք իրավունք չունեն խոսելու ոչ ինքնիշխանության մասին, ոչ էլ այլ այլ բարձր արժեքների մասին։

Ինքնիշխանություն կունենաս այն ժամանակ, երբ որ կթելադրես, երբ հաղթանակած կլինես, երբ աշխարհը քո չափով, քո բաժնով, քեզ հետ խոսքի և հաշվի կնստի, և ոչ թե այսպես աջ ու ձախ զարնվելով գնդակի պես այս կողմ, այն կողմ թափառելով։

Չկա մի երկիր, մի ժողովուրդ, որ հողեր հանձնելով, հայրենիք հանձնելով հպարտանա»,– հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականի եւ մարզպետի միջեւ լարվածությունը խորացել է, իրար չեն ուզում տեսնել․«Հրապարակ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. «Ժողովուրդ» ԿԳՍՄ նախարարի հերթական ձախողումը․ «Հրապարակ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»Կապանի համայնքապետը ԿԿՀ թիրախում է. վարույթ է հարուցվել. «Ժողովուրդ» Դատավորը լալիս էր․ «Հրապարակ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Մայիսյան տոներից հետո մագնիսական փոթորիկները կծածկե՞ն երկիրը. մայիսի 12-13-ի կանխատեսում Գործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրները Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվելՈղբերգական դեպք. հովիվը մահացել է, կենդանիները սատկել3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հռոմի Լեո 14-րդ պապը Վատիկանում կհանդիպի համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը Գետից դի է դուրս բերվելԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ-66 ավտոմեքենա«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»Սպասվում է հորդառատ անձրև Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրելՊապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս) Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրելԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին «Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)
Ամենադիտված