Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական ընտրությունները՝ լուրջ հնարավորություն Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆրանսիայում հաջորդ տարի նախագահական ընտրություններ են կայանալու։ Գործող նախագահ Էմանուել Մակրոնը դեռ չի հայտարարել առաջադրվելու մասին, սակայն վերլուծաբանները չեն կասկածում, որ կառաջադրվի։ Նրա վարկանիշն այնքան էլ բարձր չէ՝ 23-25 տոկոս։ Առաջին անգամ Ֆրանսիայում լուրջ շանսեր ունեն ծայրահեղականները։ Մարին Լը Պենը, վերջին հարցումներով ունի 16 տոկոս, սակայն նրա վարկանիշը աճի միտում չունի։ Աջ ծայրահեղական, «Ռեկոնկիստա» շարժման առաջնորդ Էրիկ Զեմուրի վարկանիշը հասել է 15 տոկոսի և աճի միտումներ է ցուցաբերում։ Հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսի վարկանիշը ևս մոտ 16-17 տոկոս է։ Աջ-կենտրոնամետ Քսավյե Բերտրանն ունի 14 տոկոս, «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի վարկանիշն իջել է 10 տոկոս և շարունակում է իջնել։ 5,5 տոկոս ընտրազանգված էլ այս պահին ունի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ընդ որում, ֆրանսիացի վերլուծաբանները նշում են, թե երկրում ձախերը լուրջ կորուստներ են գրանցում վարկանիշի առոմով, նրանց գաղափարներն այլևս մեծ ժողովրդականություն չեն վայելում, իսկ ֆրանսիացիների մեջ ավելի են արմատավորվում աջ, ծայրահեղական ու պոպուլիստական գաղափարները։ Վկան՝ «Ֆրանսիական Թրամփ» մականունը ստացած Զեմուրի սրընթաց վերելքն է։ Ֆրանսիայում ընտրությունները ընթանալու են ամեն քվեի համար, թեկնածուները մինչև վերջին պահը պայքարելու են։
 
Վստահաբար երկրորդ տուր կլինի, որին, առնվազն այս պահի դրությամբ, մասնակցելու շանսեր ունեն Մակրոնն ու Զեմուրը։ Ի դեպ, երկրորդ տուրը կայանալու է ապրիլի 24-ին։ Ու բնավ զարմանալի չէ, որ մոտ 750 հազարանոց հայ համայնքը առնվազն մինչև ապրիլ լուրջ քաղաքական գործոն է դառնալու Ֆրանսիայում։ Դեկտեմբերի 11-14-ը Հայաստան էր այցելել նույն Էրիկ Զեմուրը՝ ուղեկիցների և լրագրողների տպավորիչ խմբով, եղել Խոր Վիրապում, ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում, հանդիպումներ ունեցել։ Երևանում նա հարցազրույց էր տվել Agence France-Presse-ին, խոսել Հայաստանին ուղղված Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքների մասին, մեղադրել Ֆրանսիայի ներկայիս իշխանություններին «շատ խոսելու, բայց, իրականում, Հայաստանին չօգնելու» համար։
 
Մինչև տարեվերջ Հայաստան է այցելելու նաև հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսը։ Երեկ ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մակրոնն այսօր խնդիր ունի հայ համայնքին իր կողմը գրավելու, ուստի այդ հանգամանքը պետք է օգտագործել ու չարաշահել անխնա։ Կկարողանա՞ արդյոք ՀՀ իշխանությունն անել դա, բարդ է ասել։ Մի խելացի բան, համենայն դեպս, արել են․ վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԱԳ նախարարի մակարդակով չեն ընդունել Զեմուրին, սակայն չեն էլ վիրավորել, ԱԺ-ում նրան ընդունել են Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական խմբի մակարդակով։ Այսինքն, չեն նեղացրել նաև Մակրոնին։ Հերթը հիմա Ֆրանսիայինն է։
 
Հարություն Լևոնյան
Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի» 
Ամենադիտված