Պատմության այս օրը (հունվարի 7)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Նապոլեոն Բոնապարտի զորքերին հաղթելու օր, Եգիպտոս՝ Սեխմեթ աստծու օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1768 – ծնվել է ռուսական բանակի հրետանու հայազգի գեներալ-մայոր Իվան Աբամելիքը:
1825 – ծնվել է հայագետ Արսեն Այտնյանը:
1881 – ծնվել է գյումրեցի ժողովրդական զվարճաբան, առակախոս Պոլոզ Մուկուչը:
1909 - ծնվել է խորհրդահայ գիտնական-կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցը, որը իրականացրել է միջուկային և ջերմամիջուկային սպառազինության ստեղծումy:
1920 - վախճանվել է նշանավոր բանաստեղծ, քնարերգու, հասարակական գործիչ Վահան Տերյանը։
1923 - ծնվել է նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական և աշուղական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը։
1937 – ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը:
1971 – վախճանվել է մատենագետ Արմենակ Սալմասլյանը:
1976 - ծնվել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը։
1987 - ծնվել է ճանաչված երգչուհի Սիրուշոն։
1998 - սկսվել է երկու օր տևած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել:
2011 - վախճանվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1325 - վախճանվել է Պորտուգալիայի թագավոր, բանաստեղծ, լուսավորող Դենիշ 1-ինը:
1558 - Ֆրանսիան գրավել է մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն։
1610 - Գալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները։
1785 - ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը Մոնգոլֆիե օդապարիկով կատարել է առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։
1827 - ծնվել է կանադացի ինժեներ-երկաթուղային Սենտֆորդ Ֆլեմինգը, որը հանդիսացել է փոստային նամականիշների դիզայներ և ժամային գոտիների ստեղծման առաջարկող:
1839 - ֆիզիկոս ֆրանսուա Արագոնը Փարիզի գիտությունների ակադեմիայի նիստում առաջին անգամ հայտնել է Դագերի և Նիեպսի կողմից դագերոտիպի հայտնագործման մասին: Հետագայում 1935 թվականից այդ օրը համարվել է լուսանկարչության հայտնաբերման օր:
1928 - տեղի է ունեցել առաջին Ու-2 մակնիշի ինքնաթիռի («կուկուռուզնիկ») թռիչքը։
1943 - վախճանվել է ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան։
1953 - ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի ջրածնային ռումբ:
1979 - վիետնամական բանակի կողմից Կամբոջայում տապալվել է Պոլ Պոտի ռեժիմը:
1989 - վախճանվել է Ճապոնիայի 124-րդ կայսր Հիրոհիտոն, իսկ թագաժառանգ Ակիխիտոն հռչակվել է Ճապոնիայի նոր կայսր:
2015 - Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրատանը տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 12 անձ, իսկ 11-ը վիրավորվել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am