ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Նապոլեոն Բոնապարտի զորքերին հաղթելու օր, Եգիպտոս՝ Սեխմեթ աստծու օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1768 – ծնվել է ռուսական բանակի հրետանու հայազգի գեներալ-մայոր Իվան Աբամելիքը:

1825 – ծնվել է հայագետ Արսեն Այտնյանը:

1881 – ծնվել է գյումրեցի ժողովրդական զվարճաբան, առակախոս Պոլոզ Մուկուչը:

1909 - ծնվել է խորհրդահայ գիտնական-կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցը, որը իրականացրել է միջուկային և ջերմամիջուկային սպառազինության ստեղծումy:

1920 - վախճանվել է նշանավոր բանաստեղծ, քնարերգու, հասարակական գործիչ Վահան Տերյանը։

1923 - ծնվել է նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական և աշուղական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը։

1937 – ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը:

1971 – վախճանվել է մատենագետ Արմենակ Սալմասլյանը:

1976 - ծնվել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը։

1987 - ծնվել է ճանաչված երգչուհի Սիրուշոն։

1998 - սկսվել է երկու օր տևած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել:

2011 - վախճանվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1325 - վախճանվել է Պորտուգալիայի թագավոր, բանաստեղծ, լուսավորող Դենիշ 1-ինը:

1558 - Ֆրանսիան գրավել է մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն։

1610 - Գալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները։

1785 - ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը Մոնգոլֆիե օդապարիկով կատարել է առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։

1827 - ծնվել է կանադացի ինժեներ-երկաթուղային Սենտֆորդ Ֆլեմինգը, որը հանդիսացել է փոստային նամականիշների  դիզայներ և ժամային գոտիների ստեղծման առաջարկող:

1839 - ֆիզիկոս ֆրանսուա Արագոնը Փարիզի գիտությունների ակադեմիայի նիստում առաջին անգամ հայտնել է Դագերի և Նիեպսի կողմից դագերոտիպի հայտնագործման մասին: Հետագայում 1935 թվականից այդ օրը համարվել է լուսանկարչության հայտնաբերման օր:

1928 - տեղի է ունեցել առաջին Ու-2 մակնիշի ինքնաթիռի («կուկուռուզնիկ») թռիչքը։

1943 - վախճանվել է ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան։

1953 - ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի ջրածնային ռումբ:

1979 - վիետնամական բանակի կողմից Կամբոջայում տապալվել է Պոլ Պոտի ռեժիմը:

1989 - վախճանվել է Ճապոնիայի 124-րդ կայսր Հիրոհիտոն, իսկ թագաժառանգ Ակիխիտոն հռչակվել է Ճապոնիայի նոր կայսր:

2015 - Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրատանը տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 12 անձ, իսկ 11-ը վիրավորվել է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular