Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիա՝ եկեղեցում․ օրհնությունից հետո քահանան 50 000 դրամ է պահանջել՝ «վերևների համար»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Tert.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին, որը դեկտեմբերի 31-ին մասնակցել է պսակադրության Երևանի սբ. Երրորդություն եկեղեցում, տհաճ միջադեպի է ականատես եղել պսակադրությունն իրականացնող Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանի մասնակցությամբ, ինչն ապշեցրել է հարսանքավորներին ու փչացրել նրանց տրամադրությունը:

Ըստ քաղաքացու՝ պսակադրությունից անմիջապես հետո քահանան կանչել է հարսնացուի ազգականին՝ ասելով, որ լրացուցիչ գումար է պետք հավաքել, քանի որ խաչհամբույրի գումարը քիչ է: Քաղաքացին ականատես է եղել, որ քահանան այնուհետ փեսայի հետ է խոսել ու պահանջ ներկայացրել, թե «էսպես չի լինի, գումար ավելացրեք, ես մենակ 50 հազար դրամ պետք է վերևներին տամ, բայց ձեր հավաքած գումարը քիչ է»: Հարսանիքի մասնակիցները հրաժարվել են գումար ավելացնել, ինչից հետո քահանան զայրացել է ու, դժգոհությունը չթաքցնելով, փնթփնթալով շրջել է եկեղեցում:

Արարատյան հայրապետական թեմի կայքէջից տեղեկանում ենք, որ Տեր Կորյունը հենց այս թեմի քահանաներից է: Նա 1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001-2015թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք և ավագ քահանայության պատիվ: Իսկ 2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Սբ. Երրորդություն եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:

Քանի որ տեր Կորյունը Արարատյան հայրապետական թեմից է, որի առաջնորդը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, Tert.am-ը դիմեց արքեպիսկոպոս Կճոյանին: «Նման բան գոյություն չունի Արարատյան թեմում և ոչ մի եկեղեցում: Եթե նման բան տեղի է ունեցել, քահանան կոպիտ սխալ է թույլ տվել, բայց ապացույց է պետք: Նման կարգ գոյություն չունի»,- ի պատասխան հայտարարեց Նավասարդ Կճոյանը:

Դիտարկմանը, թե քահանան ասել է, որ իրենից վերև պետք է 50 հազար գումար տա, իսկ իրենից վերև հենց ինքը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, սրբազանն ասաց. «Իրենից վերևը հոգևոր հովիվն է, հետո նոր ես եմ, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Նման կարգ գոյություն չունի, եթե գոյություն ունենար, համատարած բնույթ կկրեր»:

Հարցին, թե ինչու է այդ դեպքում քահանան նման հայտարարություն արել, Նավասարդ սրբազանն այսպիսի պատասխան տվեց. «Դե հիմա քահանային էլ որ հարցնենք, քահանան կժխտի դա: Եթե ուզում եք ճշմարտությունը բացահայտվի, էդ մարդիկ պետք է գան և ասեն՝ մեզ հետ է տեղի ունեցել դա»:

Հարցին, թե Արարատյան թեմի առաջնորդը չի՞ կարծում, որ քահանան պետք է պատասխանատվության ենթարկվի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Բայց ապացույց է պետք: Ինչպե՞ս ես դա ապացուցեմ: Տեր Կորյուն քահանան հին քահանա է, բազմափորձ քահանա է: Նաև դասավանդում է ճեմարանում: Ես զարմանում եմ, ճիշտն ասած: 2-3 հազար է գումարը, որը գնում է քահանային և եկեղեցուն, մնացածն ըստ իրենց բարի հայեցողության է՝ կուզենան քահանային վճարեն, թե չեն ուզի: Դա իրենց անձնական գործն է, քահանան պահանջելու իրավունք չունի: Էդ քահանան կպատժվի, եթե դա հաստատվի, դրա համար խնդրում եմ՝ էդ մարդկանց ասեք, թող ինձ մոտ գան, դիմեն, ժամադրվեն, հանդիպենք, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: Ես կարծում եմ՝մեր քահանաները բոլորը բարեխիղճ աշխատում են:

Եթե նման բանը փաստվում է, էդ քահանան պետք է պատժվի, տարբեր պատիժներ կան»:

Դիտարկմանը, թե միգուցե այդ քահանան էլ է ուզում շքեղ կյանքով ապրել, շքեղ մեքենա վարել, ինչպես ինքը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հակադարձեց, որ ինքը շքեղ կյանքով չի ապրում: «Դուք որտեղի՞ց գիտեք դա: Դուք էդպիսի բաներին հավատո՞ւմ եք, որ ասում են: Շատ տեղերում շատ բան են ասում»:

ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կա
Ամենադիտված