Պատմության այս օրը (հունվարի 28)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Հայաստանի զինված ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1885 - ծնվել է բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահան Տերյանը:
1892 - ծնվել է բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր Արմեն Տորյանը:
1897- թուրք-քրդական հրոսակախմբերը հարձակվել են Խլաթ գավառի Սոխորդ գյուղի վրա: Աղբյուր Սերոբը կազմակերպել է հայերի դիմադրությունը:
1905 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը:
1920- օսմանյան խորհրդարանը ընդունել է «Ազգային ուխտը» («Թուրքիայի անկախության հռչակագիրը»), որը բացառում էր միացյալ, անկախ Հայաստանի ստեղծումը հայերի պատմական հայրենիքում:
1928 - ծնվել է քանդակագործ Արարատ Հովսեփյանը:
1992-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Շուշիի մոտ խփվել է ադրբեջանական ավիաընկերության Ми-8 ուղղաթիռը, որը Աղդամից զորք էր տեղափոխում շրջափակված Շուշի: Ըստ տարբեր տվյալների՝ զոհվել են 30-ից 47 անձ:
-Հայաստանի կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որը ազդարարել է ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանն են հանձնվել գոյություն ունեցող որոշ գնդեր։
2011– ստեղծվել է «Լիտոպեդիա» հայկական բանասիրության համացանցային հանրագիտարանը:
2015-Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանը, մեղավոր ճանաչվելով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
2019-Վերաքննիչ դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը:
2021- ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել հինգ գերիներ։
- Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև կառավարության շենքի առջև բախումներ են սկսվել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
98 —Հռոմի կայսր է դարձել Մարկ Ուլպիյ Տրայանը:
814 –վախճանվել է ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը:
1495 —Հռոմի պապը ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդին որպես պատանդ է հանձնել իր որդուն՝ Չեզարե Բորջիային:
1596 –նավարկության ժամանակ դիզինտերիա հիվանդությունից վախճանվել է անգլիացի ծովակալ, ծովահեն Ֆրենսիս Դրեյքը:
1611 —ծնվել է լեհ աստղագետ, սելենոգրաֆիայի հիմնադիր Յան Հեվելինը:
1706 —ծնվել է անգլիացի տպագրիչ և հրատարակիչ Ջոն Բասկերվիլը, որը հանդիսանում է իր անունը կրող նոր տիպի շրիֆտի ստեղծողը:
1717 –ծնվել է Օսմանյան սուլթան Մուսթաֆա 3-րդը:
1820– Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործել են Անտարկտիդա մայրցամաքը:
1853– ծնվել է ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ Վլադիմիր Սոլովյովը:
1874 - ծնվել է ռուսաստանցի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդը:
1887 - ծնվել է լեհ-ամերիկյան դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը:
1900 —Լեյնցինգ քաղաքում հիմնադրվել է գերմանական ֆուտբոլային միությունը՝ Բունդեսլիգան:
1911 - ծնվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը:
1918 —Էստոնիան և Լատվիան հայտարարել են իրենց անկախությունը Ռուսաստանից:
1939 - վախճանվել է իռլանդացի բանաստեղծ Ուիլյամ Բաթլեր Եյթսը:
1955– ծնվել է Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին:
1985– աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված «USA for Africa» խումբը ձայնագրել է «We Are the World» երգը:
1986– վթարի հետևանքով պայթել է ՆԱՍԱ-ին պատկանող «Չելենջեր» ամերիկյան Սփեյս շաթլը:
1996– վախճանվել է ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկին:
1999 —Մոսկվայում կայացել է «Միսս համագործակցություն» գեղեցկության մրցույթի եզրափակիչը:
2002– վախճանվել է շվեդ նշանավոր գրող, մանկագիր, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենը («Պեպի Երկարագուլպան», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում»):
2009 —Մոսկվա է ժամանել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Դա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կուբայի առաջնորդի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան:
2021-վախճանվել է խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի արտիստ Վասիլի Լանավոյը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը