ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Հայաստանի զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885 - ծնվել է բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահան Տերյանը:

1892 - ծնվել է  բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր Արմեն Տորյանը:

1897- թուրք-քրդական հրոսակախմբերը հարձակվել են Խլաթ գավառի Սոխորդ գյուղի վրա: Աղբյուր Սերոբը կազմակերպել է հայերի դիմադրությունը:

1905 - ծնվել է  ամերիկահայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը:

1920- օսմանյան խորհրդարանը ընդունել է «Ազգային ուխտը» («Թուրքիայի անկախության հռչակագիրը»), որը բացառում էր միացյալ, անկախ Հայաստանի ստեղծումը հայերի պատմական հայրենիքում:

1928 - ծնվել է  քանդակագործ Արարատ Հովսեփյանը:

1992-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Շուշիի մոտ խփվել է ադրբեջանական ավիաընկերության  Ми-8 ուղղաթիռը, որը Աղդամից զորք էր տեղափոխում շրջափակված Շուշի: Ըստ տարբեր տվյալների՝ զոհվել են 30-ից 47 անձ:

-Հայաստանի կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որը ազդարարել է ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանն են հանձնվել գոյություն ունեցող որոշ գնդեր։

2011– ստեղծվել է «Լիտոպեդիա» հայկական բանասիրության համացանցային հանրագիտարանը:

2015-Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանը, մեղավոր ճանաչվելով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

2019-Վերաքննիչ դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը:

2021- ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել հինգ գերիներ։

- Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև կառավարության շենքի առջև բախումներ են սկսվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

98 —Հռոմի կայսր է դարձել Մարկ Ուլպիյ Տրայանը:

814 –վախճանվել է ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը:

1495 —Հռոմի պապը ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդին որպես պատանդ է հանձնել իր որդուն՝  Չեզարե Բորջիային:

1596 –նավարկության ժամանակ դիզինտերիա հիվանդությունից  վախճանվել է անգլիացի ծովակալ, ծովահեն Ֆրենսիս Դրեյքը:

1611 —ծնվել է լեհ աստղագետ, սելենոգրաֆիայի հիմնադիր Յան Հեվելինը:

1706 —ծնվել է անգլիացի տպագրիչ և հրատարակիչ Ջոն Բասկերվիլը, որը հանդիսանում է իր անունը կրող նոր տիպի շրիֆտի ստեղծողը:

1717 –ծնվել է Օսմանյան սուլթան Մուսթաֆա 3-րդը:

1820– Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործել են Անտարկտիդա մայրցամաքը:

1853– ծնվել է ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ Վլադիմիր Սոլովյովը:

1874 - ծնվել է ռուսաստանցի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդը:

1887 - ծնվել է լեհ-ամերիկյան դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը:

1900 —Լեյնցինգ քաղաքում հիմնադրվել է գերմանական ֆուտբոլային միությունը՝ Բունդեսլիգան:

1911 - ծնվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը:

1918 —Էստոնիան և Լատվիան հայտարարել են իրենց անկախությունը Ռուսաստանից:

1939 - վախճանվել է իռլանդացի բանաստեղծ Ուիլյամ Բաթլեր Եյթսը:

1955– ծնվել է Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին:

1985– աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված «USA for Africa» խումբը ձայնագրել է «We Are the World» երգը:

1986– վթարի հետևանքով պայթել է ՆԱՍԱ-ին պատկանող «Չելենջեր» ամերիկյան Սփեյս շաթլը:

1996– վախճանվել է ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկին:

1999 —Մոսկվայում կայացել է  «Միսս համագործակցություն» գեղեցկության մրցույթի եզրափակիչը:

2002– վախճանվել է շվեդ նշանավոր գրող, մանկագիր, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենը («Պեպի Երկարագուլպան», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում»):

2009 —Մոսկվա է ժամանել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Դա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կուբայի առաջնորդի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան:

2021-վախճանվել է խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի արտիստ Վասիլի Լանավոյը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular