Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է լրացուցիչ քայլերը, որոնք ԱՄՆ-ն կարող է ձեռնարկել՝ աջակցելու հայ-թուրքական կարգավորման գործընթացին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցի վերաբերյալ:
Դրանում նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը: Հաջորդ հանդիպումը կայանալու է Վիեննայում: