ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է լրացուցիչ քայլերը, որոնք ԱՄՆ-ն կարող է ձեռնարկել՝ աջակցելու հայ-թուրքական կարգավորման գործընթացին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը: Հաջորդ հանդիպումը կայանալու է Վիեննայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular