Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքներ կան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն ակնկալում է, որ Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը փետրվարի 24 - ին Վիեննայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման հարցերը։ Այդ մասին փետրվարի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
ԱԳ նախարարը բավականին դրական է տրամադրված։
«Հուսով ենք, որ երկու հատուկ ներկայացուցիչների միջեւ այս անգամ կսկսվեն առարկայական քննարկումներ, որոնք ուղղված կլինեն սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Ուզում եմ կրկնել, որ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի ազդանշանները, ուղերձներն ու ակնարկները հիմնականում դրական բնույթ են կրում։ Սակայն, ինչպես եւ մեր սպասելիքները», - նշել է Միրզոյանը։