ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքներ կան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ակնկալում է, որ Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը փետրվարի 24 - ին Վիեննայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման հարցերը։ Այդ մասին փետրվարի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

ԱԳ նախարարը բավականին դրական է տրամադրված։

«Հուսով ենք, որ երկու հատուկ ներկայացուցիչների միջեւ  այս անգամ կսկսվեն առարկայական քննարկումներ, որոնք ուղղված կլինեն սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Ուզում եմ կրկնել, որ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի ազդանշանները, ուղերձներն ու ակնարկները հիմնականում դրական բնույթ են կրում։ Սակայն, ինչպես եւ մեր սպասելիքները», - նշել է Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular