9 վտանգավոր ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Բարձր ճնշման դեպքում կարող է առաջանալ ստորև բերված ախտանշաններից մեկը կամ մի քանիսը:
· թմրածություն,
· արյան վատ շրջանառություն,
· գլխացավեր,
· վատ տեսողություն,
· գլխապտույտներ կամ «մշուշ» գլխում,
· քթից արյունահոսություն,
· շնչառական խնդիրներ,
· արյունոտ մեզ,
· թրթռոցը (пульсация) պարանոցի կամ ականջների հատվածում:
Վերոնշյալ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Շատ կարևոր է, որպեսզի խնդիրն ախտորոշվի և բժիշկը կարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը: Կալիումի և Օմեգա-3-ի հավելումը կարող են օգնել իջեցնել զարկերակային բարձր ճնշումը:
Այս խնդրի լուծումը դիետոլոգիական ճանապարհով կամ DASH-դիետան նույնպես կարող են օգնել իջեցնել բարձր ճնշումը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ հիվանդներ կարգավորում են իրենց ճնշումը բնական ճանապարհով՝ նշանակված դեղորայքի հետ մեկտեղ:
Զարկերակային բարձր ճնշումից խուսափելու համար հարկավոր է հետևել ընդամենը 3 կանոնի.
1.Ուտել սննդարար սնունդ,
2.Նվազեցնել նատրումի օգտագործման քանակը,
3.Կատարել ֆիզիկական վարժություններ:
Մեկ այլ հետազոտթույուն էլ ցույց է տվել, որ նատրիումի քանակը նվազեցրած մարդիկ կարող են ավելի ցածր պահել արյան ճնշումը, սակայն շատ ավելի լավ կլինի, եթե նա հետևի DASH-դիատայի սննդակարգին:
DASH-դիետա.
· Թարմ մրգեր ու բանջարեղեն,
· Անյուղ կաթնամթերք,
· Ճարպոտ և խոլեստերինով հարուստ մթերքի սահմանափակում,
· Հացահատիկեղենի, ընկուզեղենի, թռչնամսի և ձկնամթերքի օգտագործում: