ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 վտանգավոր ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
 
Մարդկանց մեծամասնությունը գիտի զարկերակային բարձր ճնշման պատճառների և առաջացնող խնդիրների մասին, սակայն, այնուամենայնիվ, շատերը չգիտեն, դրա առավել վտանգավոր ախտանշանների մասին: Եթե մարդու զարկերակային ճնշումը նորմայից մի փոքր է բարձր, նա կարող է այդ մասին նույնիսկ չիմանալ:


Բարձր ճնշման դեպքում կարող է առաջանալ ստորև բերված ախտանշաններից մեկը կամ մի քանիսը:

· թմրածություն,

· արյան վատ շրջանառություն,

· գլխացավեր,

· վատ տեսողություն,

· գլխապտույտներ կամ «մշուշ» գլխում,

· քթից արյունահոսություն,

· շնչառական խնդիրներ,

· արյունոտ մեզ,

· թրթռոցը (пульсация) պարանոցի կամ ականջների հատվածում:

Վերոնշյալ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Շատ կարևոր է, որպեսզի խնդիրն ախտորոշվի և բժիշկը կարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը: Կալիումի և Օմեգա-3-ի հավելումը կարող են օգնել իջեցնել զարկերակային բարձր ճնշումը:

Այս խնդրի լուծումը դիետոլոգիական ճանապարհով կամ DASH-դիետան նույնպես կարող են օգնել իջեցնել բարձր ճնշումը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ հիվանդներ կարգավորում են իրենց ճնշումը բնական ճանապարհով՝ նշանակված դեղորայքի հետ մեկտեղ:

Զարկերակային բարձր ճնշումից խուսափելու համար հարկավոր է հետևել ընդամենը 3 կանոնի.

1.Ուտել սննդարար սնունդ,

2.Նվազեցնել նատրումի օգտագործման քանակը,

3.Կատարել ֆիզիկական վարժություններ:

Մեկ այլ հետազոտթույուն էլ ցույց է տվել, որ նատրիումի քանակը նվազեցրած մարդիկ կարող են ավելի ցածր պահել արյան ճնշումը, սակայն շատ ավելի լավ կլինի, եթե նա հետևի DASH-դիատայի սննդակարգին:

DASH-դիետա.

· Թարմ մրգեր ու բանջարեղեն,

· Անյուղ կաթնամթերք,

· Ճարպոտ և խոլեստերինով հարուստ մթերքի սահմանափակում,

· Հացահատիկեղենի, ընկուզեղենի, թռչնամսի և ձկնամթերքի օգտագործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular