Կըմբոստանա՞ք, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս. լրագրողը՝ Քերոբյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴուք որպես կառավարության անդամ, կըմբոստանա՞ք, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, հաղորդում է News.am-ը:
«Ամեն ինչ իրադարձությունների զարգացումը ցույց կտա: Համենայնդեպս, կառավարությունը եւ քաղաքական թիմը նշել է, որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է, այդ օրակարգով ենք ընտրվել: Քաղաքացիները իրենց քվեն տվել են հենց խաղաղության օրակարգի օգտին, որը մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ քաղաքացիները քվե չեն տվել, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Քերոբյանն արձագանքեց. «Խնդրում եմ, այլ հարցեր տվեք»: