ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կըմբոստանա՞ք, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս. լրագրողը՝ Քերոբյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք որպես կառավարության անդամ, կըմբոստանա՞ք, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ  լրագրողները հարց ուղղեցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, հաղորդում է News.am-ը:

«Ամեն ինչ իրադարձությունների զարգացումը ցույց կտա: Համենայնդեպս, կառավարությունը եւ քաղաքական թիմը նշել է, որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է, այդ օրակարգով ենք ընտրվել: Քաղաքացիները իրենց քվեն տվել են հենց խաղաղության օրակարգի օգտին, որը մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ քաղաքացիները քվե չեն տվել, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Քերոբյանն արձագանքեց. «Խնդրում եմ, այլ հարցեր տվեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular