Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանյան լճի մոտ ծեծված մարմնավաճառուհին փորձել է «գործ սարքել» պարտատեր «կոլեգայի» գլխին

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գոհար Հ.-ի գործի դատական քննությունը:

38-ամյա Գոհարին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Դատական ակտում արձանագրված է, որ Գոհար Հ.-ն 1998 թվականին ամուսնացել է երևանցի երիտասարդի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է մեկ երեխա:

Ընտանեկան անհաշտության պատճառով Գոհարը 2000 թվականին ամուսնալուծվել է:

Ամուսնալուծությունից հետո Գոհարը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ:

2014 թվականին նա ծանոթացել է երևանցի Արևիկի հետ, ով զբաղվել է մանրածախ առևտրով: Գոհարը հաճախ Արևիկից պարտքով գումար է վերցրել կամ հագուստ և այլ ապրանքներ է գնել ու հիմնականում մարել է պարտքը:

Արևիկի միջոցով Գոհարը ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի Հերմինեի հետ, ով նույնպես Երևանում զբաղվում էր մարմնավաճառությամբ:

2016 թվականի հունվարին Գոհարը Արևիկից պարտքով 9 հազար դրամ է վերցրել՝ մի քանի օր անց վերադարձնելու պայմանով, բայց ուշացրել է: Արևիկը մի քանի անգամ զանգել է նրան ու պահանջել է վերադարձնել այդ ու մնացած բոլոր պարտքերը:

Գոհարի «գործընկերուհի» Հերմինեն այդ պարտքից տեղյակ լինելով՝ 2016 թվականի փետրվարի 9-ին, ժամը 22-ի սահմաններում իրենց «աշխատավայրում»՝ Երևանի Բագրատունյաց փողոցում, վիճաբանել է Գոհարի հետ ու հյութի շշով հարվածել է Գոհարի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:

Այդ միջադեպի ու մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ Գոհարը ոստիկանություն չի դիմել:

Հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, պարտատեր Արևիկը հորը վերցրել ու գնացել է Գոհարի գյուղ՝ իր գումարը պահանջելու:

Գոհարի տանը վիճաբանություն է եղել, որն ավարտվել է հարևանուհի Ռայայի միջամտությամբ: Կանայք մեկը մյուսին չեն հարվածել, միայն վիճել են: Սակայն զայրացած լինելով Արևիկի վրա՝ Գոհար Հ.-ն զանգահարել է ոստիկանություն ու կատարել է սուտ մատնություն: Նույն օրը ոստիկանության բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Գոհարը հաղորդում է տվել, իբր Արևիկը եկել է իր տուն՝ պարտքի գումարը պահանջելու, վիճել է իր հետ, ապա բռունցքով հարվածել է իր դեմքին...

Ընդհանուր իրավասության դատարանում Գոհար Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել՝ սոցիալական ծանր վիճակից դրդված: Երբ ծանոթացել է Արևիկի հետ, սկսել է նրանից երբեմն-երբեմն պարտքով գումար վերցնել, ապա ժամանակին վերադարձրել է: Արևիկի միջոցով ծանոթացել է նաև իր պես Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող Հերմինեի հետ:

2016 թվականի հունվարին Արևիկից պարտքով նորից գումար է վերցրել ու խոստացել է մի քանի օր հետո պարտքը վերադարձնել, բայց չի կարողացել, քանի որ մայրն առողջական խնդիրներ է ունեցել, նրա բուժման համար իրեն անընդհատ գումարներ են պետք եղել:

Փետրվարի 10-ին, ժամը 14-ի սահմաններում Արևիկը հոր հետ եկել է իր տուն ու պահանջել է պարտքը: Այդ հարցով իրենք վիճել են, վեճը դադարեցրել են հարևանուհու միջամտությամբ:

Այդ պահին ինքը զայրացած էր Արևիկի վրա, դրա համար էլ զանգել է ոստիկանություն ու սուտ տեղեկություն է հայտնել, թե Արևիկը վեճի ժամանակ բռունցքով խփել է իրեն: Իրականում իրեն նախորդ օրը Երևանի Բագրատունյաց փողոցում հարվածել էր Հերմինեն:

Գոհարը զղջացել է ու խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժող Արևիկը հայտնել է, թե զբաղվել է հագուստի մանրածախ առևտրով: Ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի, Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող Գոհարի հետ:  Նա սկսել է իրենից պարտքով գումար վերցնել: Ժամանակին վերադարձնում էր պարտքը: Վերջին շրջանում նա պարտքը չի վերադարձրել: Ինքը պահանջել է, բայց Գոհարը չի վերադարձրել: Հոր հետ գնացել է Գոհարի տուն, վիճել է նրա հետ, անպատվել են իրար, բայց իրար չեն հարվածել: Գոհարն իրենց ներկայությամբ է զանգել ոստիկանություն ու սուտ հաղորդում է տվել, իբր ինքը նրան հարվածել է:

Դատարանում Արևիկն ասել է, թե Գոհարին ճանաչել է որպես վարսավիրանոցի հաճախորդ, մտերմացել են, նա առևտուր է արել իրենից: Գոհարի մայրը հիվանդանոցում պառկել է, երբ դուրս է գրվել, իրենք գնացել են նրան տեսակցության: Գոհարը իրեն պարտք է եղել՝ պարտքը հասել է 600  հազար դրամի, այդ պարտքի մեջ մտել է նաև իրենից գնած ապրանքի՝ ոսկու, կոշկեղենի, շորերի արժեքը: Դրա համար են իրենք վիճել:

Գոհարի տանը իրենց վեճին ներկա էին իր հայրն ու Գոհարի մայրը: Ինքը զայրացած ասել է՝ ինչ ուզում ես արա, նա էլ հեռախոսը վերցրել ու զանգել է ոստիկանություն: Ինքը, ճիշտ է, ցանկացել է խփել Գոհարին, քանի որ զայրացած էր, բայց իր հայրը չի թողել: Ինքը Գոհարի աչքին չի խփել: Իրեն ու Գոհարին այդ պարտքի գումարն է իրար հետ «կապել»...

Տուժող Արևիկը, այնուամենայնիվ, ասել է, թե Գոհարի մեջ «լավ բան կա», ու ինքը նրան վստահել է: Գոհարի դեմ ոչինչ չունի, նա հիվանդ երեխայի մայր է, մեղք է...

Տուժողը խնդրել է Գոհարի նկատմամբ մեղմ վարվել...

Ընդհանուր իրավասության դատարանը Գոհար Հ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

 

Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Ամենադիտված