Կասկած չկա՝ արդյունքի կհասնենք. Պուտինը հատուկ ռազմական գործողության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կօգտագործեր Ուկրաինայում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը, սակայն նրան այդպիսի գեթ մի հնարավորություն չեն թողել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սպարտա» գումարտակի՝ Դոնբասում զոհված հրամանատար Վլադիմիր Ժոգայի հոր՝ Արտեմ Ժոգայի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե գոնե մեկ հնարավորություն լիներ այս խնդիրը լուծելու այլ, խաղաղ միջոցներով, մենք, իհարկե, կօգտագործեինք այդ հնարավորությունը, բայց նրանք մեզ հնարավորությունը չթողեցին, պարզապես չտվեցին»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այլ ելք չուներ։ ՌԴ նախագահը հավելել է, որ այժմ «(ռուս) տղաները կռվում են համարձակ, հերոսաբար, պրոֆեսիոնալ»։
«Բոլոր պլանավորված ծրագրերը կատարվում են. կասկած չկա՝ արդյունքի կհասնենք»,- վստահեցրել է Պուտինը։