ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկած չկա՝ արդյունքի կհասնենք. Պուտինը հատուկ ռազմական գործողության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կօգտագործեր Ուկրաինայում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը, սակայն նրան այդպիսի գեթ մի հնարավորություն չեն թողել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սպարտա» գումարտակի՝ Դոնբասում զոհված հրամանատար Վլադիմիր Ժոգայի հոր՝ Արտեմ Ժոգայի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե գոնե մեկ հնարավորություն լիներ այս խնդիրը լուծելու այլ, խաղաղ միջոցներով, մենք, իհարկե, կօգտագործեինք այդ հնարավորությունը, բայց նրանք մեզ հնարավորությունը չթողեցին, պարզապես չտվեցին»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այլ ելք չուներ։ ՌԴ նախագահը հավելել է, որ այժմ «(ռուս) տղաները կռվում են համարձակ, հերոսաբար, պրոֆեսիոնալ»։

«Բոլոր պլանավորված ծրագրերը կատարվում են. կասկած չկա՝ արդյունքի կհասնենք»,- վստահեցրել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular