Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Թոխատյանը՝ Mea Culpa 2–ի, Սեյրան Օհանյանի և կուսակացական գործիչների մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հրանտ Թոխատյանը՝ Mea Culpa 2–ի, Սեյրան Օհանյանի և կուսակացական գործիչների մասին

 
 
 
 
 
 
 

Past.am-ի հյուրն է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը

– Շուտով կլինի Mea Culpa 2 ներկայացման պրեմիերան, տեսնում ենք նաև քաղաքական դաշտում որոշ գործիչների վերադարձը: Ոլորտները տարբեր են, բայց արվեստի, քաղաքականության և այլ ասպարեզներում վերադարձերը ունենո՞ւմ են նույն հաջողությունը, որը եղել է նախկիում:

– Դուք անհամեմատելի օրինակներ եք բերում: Ներկայացման վերադարձը այլ բան է: Ներկայացումը եթե չի խաղացվում, այն մահանում է: Թատրոնն էլ կենդանի արվեստ է, որին նոր շունչ է պետք: Օրինակ՝ կինոն, եթե անգամ դահլիճում շատ քիչ մարդ լինի, ինքն իրեն կընթանա, որևէ էմոցիա ո՛չ կգնա, ո՛չ կպակասի: Իսկ երբ թատերական ներկայացմանը քիչ մարդ է գալիս, դերասանն արդեն զգում է, որ իր ասելիքն անհետաքրքիր է:

– Նույն էմոցիաները զգացի՞ք, երբ անցած շաբաթ կրկին խաղում էիք Mea Culpa 1–ը:

– Իհարկե, էմոցիաները չեն փոխվում: Թվում է՝ առաջին անգամ ես խաղում: Mea Culpa, «Խաթաբալադա», «Ժանգոտ բանալի» ներկայացումները հետաքրքիր են իրենց ինտերակտիվությամբ: Այդպիսին էին նաև մեր սերնդի Կամերային թատրոնի ներկայացումները: Դրանք կախված են հանդիսատեսի շնչից, զգացողություններից: Ամեն վայրկյան հանդիսատեսը կարող է մասնակցել, չորրորդ պատ չկա:

– Հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին խոսենք: Նկատելի է Ձեր համակրանքը Սեյրան Օհանյանի նկատմամբ: Ի՞նչ կտա նրա մուտքը քաղաքական դաշտ:

– Ես ունեմ համակրանք յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հանդեպ, ով գոնե մեկ չոփ դնում է պետության զարգացմանը՝ անկախ նրանից, թե ինչ մասնագետ է կամ ինչ կուսակցական պատկանելություն ունի: Սեյրան Օհանյանին ճանաչում եմ շատ վաղուց, նա պատերազմի հերոս է, մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ: Մենք հաճախ ենք զրուցել, քննարկել սխալները, եթե այդպիսիք եղել են: 90–ականներից հիացել եմ նրա հերոսություններով: Բայց ես հարգում եմ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որի հետ ծանոթ և մտերիմ եմ 89 թվականից: Սամվել Ֆարմանյանի անունը կարող եմ տալ, որը ներկայացնում է ՀՀԿ–ն: Ես նրան համարում եմ շատ խելացի, շատ պատրաստված: Կուսակցական լինելը կապ չունի: Ժամանակին բոլորը կոմունիստ էին, դա չի նշանակում, որ բոլորը վատն էին կամ հակառակը:

– Ասացիք՝ բոլորը կոմունիստ էին, հետո դարձան ՀՀՇ–ական և հանրապետական, այդպես չէ՞:

– Ոչ բոլորը: Ես չդարձա կուսակցական: Ես համակրում էի «Ղարաբաղ» կոմիտեին: Ես ողջունում էի նաև Աշոտ Նավասարդյանի, Ազատ Արշակյանի, Պարույր Հայրիկյանի, Վահան Զատիկյանի պայքարը: Դրա համար ես դեմ եմ, որ ամբողջապես պախարակում են Հանրապետական կուսակցությանը, քննադատել կարելի է անհատներին: Այդ կուսակցությունը ստեղծողն Աշոտ Նավասարդյանն է: Ես իրավունք չունեմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը վատն է, կարող են մարդիկ վատը լինել: Կոմունիստական իդեան էլ էր լավը: Մարքսի իդեայով այսօր ամբողջ կապիտալիստական աշխարհն է զարգանում: Սակայն այն մեզ մոտ կապվեց ավելի շատ լենինիզմի հետ և մի փոքր շեղվեց:

– Դուք ասում եք, որ անհատներն են մեղավոր, իսկ վարկաբեկվում է ողջ կուսակցությունը: Բայց հենց այդ անհատները որոշիչ դեր ունեն կուսակցությունում:

– Որոշիչ դեր ունի նա, ում համար ստեղծվում է դաշտը: Թող ժամանակին չստեղծվեր այդ դաշտը: Բոլորս անհատական մեղքի բաժին ունենք դրանում: Ամեն մեկիս մասնիկից ստեղծվում է մեծ մեղքի զգացում, ինչի մասին է հենց Mea Culpa–ն:

– Այն, որ նախկին պաշտոնյաները միանգամից դառնում են ընդդիմադիր, չի՞ անլրջացնում ընդդիմության հանդեպ վերաբերմունքը:

– Բոլորը չեն այդպես վարվում: Օրինակ՝ աշխարհն աճում է, բայց մեր թատրոնները դոփում են տեղում: Մեր թատրոնների տնօրենները և ռեժիսորները դա շատ լավ հասկանում են, բայց ես՝ որպես ազատ դերասան ավելի հեշտ կարող եմ այդ մասին խոսել, քան նրանք: Կորցնելու բան շատ կա: Ամեն մեկը պատրաստ չէ կորցնել մի բան: Նույնը նաև քաղաքական դաշտում է: Մարդը նստում է աթոռին և պաշտոնավարման ժամանակ անզոր է բան փոխել, իսկ դուրս գալուց հետո ազատ խոսում է: Անկեղծ ասած՝ չեմ գտնում, որ դա լավագույն տարբերակն է, բայց ի՞նչ կարող եմ անել: Մի ժամանակ յուրաքանչյուր քաղսովետի պաշտոնաթող նախագահ դուրս էր գալիս և զբոսնում էր քաղաքով: Ցավոք, այսօր չես տեսնի նախկին պաշտոնյա, որը գլուխը բարձր քաղաքով ման է գալիս: Սուտ կլինի ասել, թե նրանք չեն սիրում իրենց քաղաքը: Կարծում եմ՝ ճակատ չունեն, որպեսզի ցույց տան:

Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»
Ամենադիտված