Պետրոս Ղազարյանը վերադառնում է եթեր ու չի կարծում, որ «Սերգեյ Դանիելյանն էն մարդն ա, որ...»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸararatnews.am-ը գրում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ, վարող Պետրոս Ղազարյանը երկուշաբթի օրվանից կլինի եթերում. այս մասին հայտնել է հենց Պետրոս Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Ղազարյանը «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում ավելի քան մեկ ամիս առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, որից հետո մամուլը գրեց, որ նրան աշխատանքից ազատել են: Իհարկե, Պետրոս Ղազարյանն այդ առնչությամբ միայն նշել էր, որ արձակուրդում է:
Այսօր էլ նա նորից պնդեց՝ արձակուրդում է եղել: «Ես ասել էի, որ արձակուրդում եմ, այլ բան չեմ ասել, մնացածը տարբեր լրատվամիջոցների եւ լրագրողների կանխատեսումներն էին»,- ընդգծել է Ղազարյանը:
Հարցին՝ իր հաղորդման շրջանակում Սերգեյ Դանիելյանին էլի՞ կտեսնենք, Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Դանիելյանն էն մարդն ա, որ իր հետ կապված առանձնահատուկ բան կա: Ինքը «Շանթով» եթեր դուրս է գալիս, էնտեղով էլ կարող են իրեն տեսնել, եթե շատ են կարոտում` կարող են իր ներկայացումներին էլ գնալ: Ի՞նչ խնդիր կա»: «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ վարողը նաեւ հավելել է, որ իր հաղորդման շրջանակում եւս հնարավոր է տեսել Սերգեյ Դանիելյանին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում