ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետրոս Ղազարյանը վերադառնում է եթեր ու չի կարծում, որ «Սերգեյ Դանիելյանն էն մարդն ա, որ...»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

araratnews.am-ը գրում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ, վարող Պետրոս Ղազարյանը երկուշաբթի օրվանից կլինի եթերում. այս մասին  հայտնել է հենց  Պետրոս Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Ղազարյանը «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում ավելի քան մեկ ամիս առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, որից հետո մամուլը  գրեց, որ նրան աշխատանքից ազատել են: Իհարկե, Պետրոս Ղազարյանն այդ առնչությամբ միայն նշել էր, որ արձակուրդում է:

Այսօր էլ նա  նորից պնդեց՝ արձակուրդում է եղել: «Ես ասել էի, որ արձակուրդում եմ, այլ բան չեմ ասել, մնացածը տարբեր լրատվամիջոցների եւ լրագրողների կանխատեսումներն էին»,- ընդգծել է   Ղազարյանը:

Հարցին՝ իր հաղորդման շրջանակում Սերգեյ Դանիելյանին էլի՞ կտեսնենք, Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Դանիելյանն էն մարդն ա, որ իր հետ կապված առանձնահատուկ բան կա: Ինքը «Շանթով» եթեր դուրս է գալիս, էնտեղով էլ կարող են իրեն տեսնել, եթե շատ են կարոտում` կարող են իր ներկայացումներին էլ գնալ: Ի՞նչ խնդիր կա»: «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ վարողը նաեւ հավելել է, որ իր հաղորդման շրջանակում եւս հնարավոր է տեսել Սերգեյ Դանիելյանին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular