Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության հարցում վերջնաժամկետների հետևից չի ընկնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Դոնբասի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության ընթացքում վերջնաժամկետների հետևից չի ընկնում. նացիզմը պետք է 100%-ով արմատախիլ արվի, այլապես մի քանի տարի հետո գլուխը կբարձրացնի, ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:
«Մենք վերջնաժամկետ չենք հետապնդում»,- ընդգծել է նա՝ պատասխանելով մտահոգություններին առ այն, որ հատուկ ռազմական գործողության ժամկետները ձգձգվում են։
«Նացիզմը կա՛մ պետք է 100%-ով արմատախիլ արվի, կա՛մ մի քանի տարի անց այն գլուխ կբարձրացնի, այն էլ ավելի տգեղ ձևով»,- ասել է Պատրուշևը։
«Ռուսաստանի նախագահի կողմից դրված բոլոր նպատակները կիրականացվեն: Այլ կերպ չի կարող լինել, քանի որ ճշմարտությունը, այդ թվում՝ պատմական ճշմարտությունը, մեր կողմն է», - ասել է Պատրուշևը: