ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության հարցում վերջնաժամկետների հետևից չի ընկնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը Դոնբասի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության ընթացքում վերջնաժամկետների հետևից չի ընկնում. նացիզմը պետք է 100%-ով արմատախիլ արվի, այլապես մի քանի տարի հետո գլուխը կբարձրացնի, ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:

«Մենք վերջնաժամկետ չենք հետապնդում»,- ընդգծել է նա՝ պատասխանելով մտահոգություններին առ այն, որ հատուկ ռազմական գործողության ժամկետները ձգձգվում են։

«Նացիզմը կա՛մ պետք է 100%-ով արմատախիլ արվի, կա՛մ մի քանի տարի անց այն գլուխ կբարձրացնի, այն էլ ավելի տգեղ ձևով»,- ասել է Պատրուշևը։

«Ռուսաստանի նախագահի կողմից դրված բոլոր նպատակները կիրականացվեն: Այլ կերպ չի կարող լինել, քանի որ ճշմարտությունը, այդ թվում՝ պատմական ճշմարտությունը, մեր կողմն է», - ասել է Պատրուշևը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular