Նոր մանրամասներ` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումից. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին: Հանդիպմանը մասնակցել են հաստատված կազմերից ներկայացուցիչներ` փոխվարչապետերի գլխավորությամբ: Փոխվարչապետի խոսքով` այս հանդիպման ընթացքում քննարկվել են միայն հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում շփվել են ռուսերենով:
Խոսելով հաջորդ հանդիպման մասին` Գրիգորյանն ասել է. «Որոշվել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, իսկ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: