ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումից. «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին:  Հանդիպմանը մասնակցել են հաստատված կազմերից ներկայացուցիչներ` փոխվարչապետերի գլխավորությամբ: Փոխվարչապետի խոսքով` այս հանդիպման ընթացքում քննարկվել են միայն հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում շփվել են ռուսերենով:

Խոսելով հաջորդ հանդիպման մասին` Գրիգորյանն ասել է. «Որոշվել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, իսկ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular