Թուրքիայում օտարերկրացիների միջև զինված բախում է տեղի ունեցել․ կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ստամբուլի մարզի Էսենյուրթ քաղաքում զինված բախում է տեղի ունեցել օտարերկրացիների երկու խմբի միջև։ Ինչպես հաղորդում է A Haber հեռուստաալիքը, բախման հետևանքով կան վիրավորներ։
«Ստամբուլյան Էսենյուրթում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի միջև զինված բախման ժամանակ վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկը՝ ծանր: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել», - հայտնում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդումն ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Տուժածներից երեքն առաջին բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել են։