ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում օտարերկրացիների միջև զինված բախում է տեղի ունեցել․ կան վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Ստամբուլի մարզի Էսենյուրթ քաղաքում զինված բախում է տեղի ունեցել օտարերկրացիների երկու խմբի միջև։ Ինչպես հաղորդում է A Haber հեռուստաալիքը, բախման հետևանքով կան վիրավորներ։

«Ստամբուլյան Էսենյուրթում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի միջև զինված բախման ժամանակ վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկը՝ ծանր: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել», - հայտնում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդումն ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Տուժածներից երեքն առաջին բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular