«Գազպրոմը» գազ է մատակարարում Ուկրաինային՝ իր հաստատած ծավալով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ» ընկերությունն Ուկրաինայի տարածքով գազ է տրամադրում ուկրաինական կողմի հաստատած ծավալով «Սուջա» երկրատեղեկատվական համակարգի համար (ԵՏՀ)՝ հունիսի 12-ի դրությամբ 41,9 մլն խ/մ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովին:
««Սոխրանովկա» ԵՏՀ-ի հայտը կրկին մերժվել է»- լրագրողների հետ զրույցում հավելել է նա:
Ուկրաինան մայիսի 11-ից դադարեցրել է գազի տարանցումը «Սոխրանովկա» ԵՏՀ–ով՝ պատճառաբանելով, որ այն գտնվում է ռուսական ուժերի հսկողության տակ (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում):
Արդյունքում դեպի Եվրոպա գազի տարանցման համար մնացել է միայն 1 մուտք՝ «Սուջան»։ «Գազպրոմը» հայտարարել է, որ տեխնոլոգիապես անհնար է բոլոր ծավալների տեղափոխումը «Սուջա», եվրոպական սպառողների հանդեպ բոլոր պարտավորությունները ընկերությունը կատարում է, իսկ տարանցման ծառայություններն ամբողջությամբ վճարվել են: