ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազպրոմը» գազ է մատակարարում Ուկրաինային՝ իր հաստատած ծավալով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Գազպրոմ» ընկերությունն Ուկրաինայի տարածքով գազ է տրամադրում ուկրաինական կողմի հաստատած ծավալով «Սուջա» երկրատեղեկատվական համակարգի համար (ԵՏՀ)՝ հունիսի 12-ի դրությամբ 41,9 մլն խ/մ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովին:

««Սոխրանովկա» ԵՏՀ-ի հայտը կրկին մերժվել է»- լրագրողների հետ զրույցում հավելել է նա:

Ուկրաինան մայիսի 11-ից դադարեցրել է գազի տարանցումը «Սոխրանովկա» ԵՏՀ–ով՝ պատճառաբանելով, որ այն գտնվում է ռուսական ուժերի հսկողության տակ (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում):

Արդյունքում դեպի Եվրոպա գազի տարանցման համար մնացել է միայն 1 մուտք՝ «Սուջան»։ «Գազպրոմը» հայտարարել է, որ տեխնոլոգիապես անհնար է բոլոր ծավալների տեղափոխումը «Սուջա», եվրոպական սպառողների հանդեպ բոլոր պարտավորությունները ընկերությունը կատարում է, իսկ տարանցման ծառայություններն ամբողջությամբ վճարվել են:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular